Последние новости

Ընդդիմության հանրահավաքն Ազատության հրապարակում ու հիշատակի երթը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Երևանի Ազատության հրապարակում ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել: Այն կարճ կտևի, որին կհաջորդի հիշատակի երթը: Այս անգամ հանրահավաքին ու երթին մասնակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

 

Նշենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, հերոսների:

Անցնող շաբաթվա ընթացքում ամեն օր ընդդիմությունը «Արժանապատվության երթեր» է կազմակերպել, իսկ երեկ Գարեգին Նժդեհի հրապարակից տեղի է ունեցել ջահերով ու մոմերով երթ դեպի «Եռաբլուր»:

«Հայրենիքի փրկության շարժումը» երեքշաբթի՝ ժամը 12։00-ից սկսած Հայաստանում հայտարարում է գործադուլ, դասադուլ և անհնազանդության ակցիաներ, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ