Վազգեն Մանուկյան․ Հայաստանը կարող է վերանալ աշխարհի քարտեզից
Այսօր տխուր օր է, չկան ուրախ աչքերը, մենք այսօր հավաքվել ենք, որ հիշատակենք այն հերոսներին, որոնք նահատակվեցին պաշտպանելով մեր հայրենիքն ու պատիվը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազատություն հրապարակում ընդդիմության հանրահավաքում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնծու Վազգեն Մանուկյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Առաջին պատերազմի զոհվածների ու մասնակիցներից շտերի հետ ես մոտիկ էի, ծանոթ էի, մենք իրար հետ մտքերով կիսվում էինք խարույկների մոտ, ռազմաճակատում, փողոցներում: և իրենք երազանք ունեին, որ կառուցվի ազատ, անկախ, հզոր, ազդեցիկ երկիր՝ Հայաստան Արցախի հետ միասին, որտեղ կյանքը կլինի արդար, որտեղ կլինի բարեկեցիկ, բայց բարեկեցիկ ոչ թե ընտրյալների համար, այլ ամբողջ ժողովրդի:
Նույն մտքերով էին տոգորված նաև այն տղաները, որոնք գնացին այս պատերազմ և զոհվեցին: Այն զինվորները, սպաները, կամավորները, որոնք առաջին կոչով գնացին պատերազմ ու զոհվեցին այս տարօրինակ պատերազմում: Ես անվանում եմ տարօրինակ, բայց շատերը արդարացի անվանում են ծախված պատերազմ»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ այս պատերազմը կարող էր չլինել. «Կամ մեծ տգիտություն, կամ մեծ դավաճանություն էր պետք բոլոր բանակցությունները տապալելու, բոլոր դաշնակիցներին կորցնելու, դիմացցինին գրգռելու համար: Պատերազմը որ սկսվեց, մենք կարող էինք հաղթել, չնայած մինչև պատերազմը պետք էր անել այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ էին և չարվեցին: Երբեմն ասում են՝ 2,5 տարին քիչ էր: 1990-ին մենք 2,5 տարում մենք զրոյից սարքեցինք բանակ և խայտառակ պարտության մատնեցինք Ադրբեջանին: Ծայրահեղ դեպքում կարող էինք շուտ կնքել այդ պայմանագիրը, շուտ ավրտել պատերազմը և կունենայինք քիչ կորուստներ: Մենք ինչ վիճակում հայտնվեցինք՝ անտերություն, անիշխանություն, պատերազմը չկա, բայց մենք շարունակում ենք տալ և տալ: Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կամ աշխարհի քարտեզից կվերանա, կամ կդառնա այնպիսի մի խղճուկ կբան, որին ոչ մեկն ուշադրություն չի դարձնի: Այդպիսի պետությունը չի կարողանա նաև իր ժողովրդի բարեկեցությունն ապահովել: Մենք հիմա գլորվում ենք այդ ճանապարհով»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ընդմիշտ հանում է քաղաքական քարտեզից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.