Արցախի վարչապետը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրենին
Արցախի պետական նախարար (վարչապետ) Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, քննարկվել են համահայկական կառույցի կողմից Արցախում իրականացվող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագերի գործարկման մանրամասները: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ առկա համագործակցության մակարդակը, ինչը, հատկապես վերջին շրջանում, արտահայտվել է պատերազմի ընթացքում և հրադադարի պայմաններում Արցախին ուղղված բազմաթիվ միջոցառումների իրականացմամբ: Պետական նախարարը կարևորել է քաղաքաշինության նախարարության հետ իրականացվող վնասների գնահատման, վերականգնողական աշխատանքներում ակտիվ մասնակցությունը, ապրանքանյութական մասով աջակցությունը, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրման պատրաստակամությունը:
««Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն իր հերթին կարևորելով հիմնադրամի ծրագրերում Արցախի կառավարության մասնակցությունը, ներկայացրել է նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերը Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և քաղաքային ու գյուղական մի շարք բնակավայրերում: Մասնավորապես, Ասկերանում կկառուցվի 9 բնակելի շենք՝ 246 բնակարանով, Մարտունիում 4 բնակելի շենք՝ 132 բնակարանով, իսկ առաջիկա օրերին կներկայացվեն Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում նախատեսվող բնակարանաշինության ծավալը»,–նշված է հաղորդագրության մեջ:
ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական ընկերությունների, շինանյութի, եվրապատուհանների ու դռների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ համապատասխան իրավական աշխատանքն է տարվել և պատրաստ են շինաշխատանքների մեկնարկը տալու:
Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Արցախի վերականգման հարցում կարևորել է յուրաքանչյուր հայի ներդրումը՝ ևս մեկ անգամ շեշտելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը պատերազմի ծանր հետևանքները մեղմելու և վաղվա օրվա հանդեպ հավատը վերակերտելու հարցում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.