Последние новости

ԱԱԾ տասնյակ սպաներ արձագանքել են Վանեցյանի կոչին ու այցելել են Եռաբլուր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԱԾ սպաներ դեկտեմբերի 20–ին նշվող իրենց մասնագիտական տոնին այցելել են Եռաբլուր պանթեոն։

 


Օրերս «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկել էր Ազգային անվտանգության ծառայության պահեստազորայիններին և վետերաններին դեկտեմբերին 20–ին, Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը, այցելել Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակին։

Վանեցյանի կոչին արձագանքել են ԱԱԾ տասնյակ սպաներ։ Եռաբլուրում հավաքվածներին տալիս են մեխակներ։

Ներկաները մոտենում են զոհված հերոսների գերեզմաններին ու ծաղիկներ խոնարհում։

Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը նշեց, որ երկիրը խորը քաղաքական ճգնաժամի մեջ է, որը պետք է լուծել։

«Մեր երկիրը պարտվել է, մենք ունենք ղեկավար, որը ստորագրել է խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն, ով բոլոր օրենքներով` մարդկային և բարոյական, պետք է հեռանա։ Հայաստանը արժանի չէ ունենալ նման պարտված ղեկավար», – ընդգծել է Վանեցյանը։

Նրա խոսքով, ներկա իշխանությունների գործունեության ընթացքում Հայաստանն ամեն օր կորցնում է Հայրենիքի մի մասը (տարածքներ)։

«Երկրի քաղաքական ղեկավարությունը պետք է փոխվի», – վստահ է ԱԱԾ նախկին տնօրենը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ