Последние новости

Դուրս է բերվել ևս 22 զոհվածի մարմին

Երեկ որոնողական աշխատանքներ կատարող փրկարարական խմբերը Հորադիզից, Ջաբրայիլից և Իշխանաձորից դուրս են բերել 22 զինծառայողի մարմին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, News.am-ի հետ զրուցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Նոյեմբերի 13-ից սկսած ընդհանուր առմամբ դուսր է բերվել 1020 մարմին, որոնողական աշխատանքնները շարունակվում են: Երկրորդ անգամ որոնողական աշխատանքներ են լատարվելու Շուշիի լեռնաանտառային գոտիներում, նաև Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով»,-ասաց նա:

Ըստ Հունան Թադևոսյանի՝ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները, իսկ ռուս խաղաղապահները օժանդակում են բանակցային գործընթացներում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ