Последние новости

Շուռնուխի գյուղապետ. Այս տարածքը չպետք է զիջվի

Շուռնուխ գյուղի մոտ կտեղակայվեն ՀՀ սահմանապահ ուժեր, իսկ սահմանի մոտով անցնող մայրուղին կհսկեն ռուս սահմանապահները: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի համայնքապետ Հակոբ Արշակյանը:

«Չեմ կարծում, որ մեր սահմանապահը, կամ ռուսը մեզ կխաբի, բայց եթե հանկարծ փորձեն ճանապարհը վերցնել որպես սահման, մենք ունենք այստեղ բավական քանակությամբ ուժ, տղաներ, կսպասենք մինչև Գորիսից կմիանան, Երևանից էլ կմիանան, էս տարածքը չպիտի զիջվի, բայց ամեն դեպքում ես չեմ կասկածում, որ պիտի ևս մեկ անգամ խաբված զգանք կառավարության կամ ռուսի կողմից, գյուղն ամբողջությամբ մերը պետք է լինի, արդեն նամուսի հարց է: Սպասում ենք ադրբեջանցիներին` սահմանները վերջնական որոշելու համար, ալիևյան GPS-ով են սահմանազատելու»,- ասաց նա` հավելելով, որ ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ գյուղն ամբողջությամբ մեր հսկողության տակ է մնալու:

Նա նշեց, որ գյուղից ուղիղ 4 կմ հեռավորության վրա է գտնվում դիրքերը:

Գյուղապետի խոսքով` ամենակարևորը գյուղի մոտ անվտանգության գոտու ստեղծումն է, որպեսզի գյուղացիները անվտանգ լինեն:

Նշենք, որ այսօր ադրբեջանցի զինվորականների են նկատել Որոտան գյուղի մոտակայքում ` դրոշով ավտոճանապարհին կանգնած:

Դեկտեմբերի 19–ի տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզում այս պահին սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ՀՀ սահմանապահ ուժերը տեղակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։

Ռուս սահմանապահներ են տեղակայվել Գորիս-Կապան ու Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհներին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ