«Նիկոլ Փաշինյանի դեմ» ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով ընթանում է նախաքննություն
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ «Նիկոլ Փաշինյանի դեմ» ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով ընթանում է նախաքննություն՝ հսկող դատախազի անմիջական և գործուն մասնակցությամբ։
Այս քրեական գործով հրավիրված լինելով որպես վկա ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված պետական դավաճանության անհերքելի փաստեր, որոնց համալիր ստուգման արդյունքում Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալությունն ու կալանքը այլևս ժամանակի հարց է։ Մեր կողմից ներկայացված պահանջները ներկայումս գտնվում են ընթացքի մեջ, ինչում համոզվել եմ անձամբ՝ մասնակցելով այս գործին որպես վկա։
Ընթացող գործընթացի ինտենսիվությանը չվնասելու,, ինչպես նաև դատախազության այս գործով հսկողական գործառույթի ամբողջական իրականացմանը չխոչընդոտելու նպատակով վաղը ժամը 14.00 նշանակված անժամկետ նստացույցը տեղափոխվում է դեկտեմբերի 22-ին, երեքշաբթի ժամը 12.00։ Փոխարենը, վաղը ժամը 14.00 տեղի է ունենալու «Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի» ընդլայնված կազմով արտակարգ նիստ, որի ընթացքում կներկայացվեն պետական դավաճանության առկա բոլոր հանգամանքները։ Բոլոր լրատվամիջոցները հրավիրվում են Հանձնախմբի նիստի աշխատանքները լուսաբանելու համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.