Последние новости

Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝

 


Արսեն Կարենի Այվազյանի,

Դավիթ Գեղամի Սահակյանի,

Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանի,

Արթուր Գարիկի Հարությունյանի,

Արման Արշակի Արմաղանյանի և

Ռուսլան Սարգիսի Թումանյանի վերադարձը հայրենիք:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ այսօր ավելի քան 70 օր անհայտ կորած 6 ժամկետային հայ զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք: Արայիկ Հարությունյանն այս կարևոր հաջողության համար իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, «ում անմիջական ջանքերի շնորհիվ ինտենսիվ կերպով շարունակվում են անհայտ կորածների որոնողական և, իհարկե, զոհվածների աճյունների վերադարձման աշխատանքները»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ