Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամի շուրջ իրավիճակը դուրս է եկել հսկողությունից
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր տեսակի շուրջ իրավիճակը «դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից», հաղորդում է Sky News-ը:
«COVID-19-ի նոր շտամը դուրս է եկել վերահսկողությունից, և մարդիկ պետք է այնպիսի վարք դրսևորեն, կարծես նրանք արդեն վարակված են, հատկապես, Անգլիայի շրջաններում, որտեղ հաստատվել է սահմանափակումների ամենաբարձր մակարդակը»,-ասել է պաշտոնյան:
Նախարարը հավելել է, որ չնայած բոլորն անհամբեր սպասում են Սուրբ Ծննդյան տոնին, նոր վարակիչ COVID-19-ը տարածվում է չափազանց արագ, ուստի կառավարությունը ստիպված է գործել վճռականորեն:
Հենքոքը ենթադրել է, որ ուժեղացված միջոցառումները կարող են տևել մի քանի ամիս, քանի դեռ պատվաստանյութը չի ներմուծվել:
«Կորոնավիրուսի այդ շտամը մեծ խնդիր է... Դա սրընթաց տարածվող վարակ է, որը մենք պետք է պահենք հսկողության ներքո, սակայն COVID-19-ի նոր մուտացիան բարդացրել է մեր առջև դրված խնդիրը»,-նշել է նա:
Նախարարն անվանել է «բացարձակ անպատասխանատու վարք» կայարաններում մարդկանց կուտակումները, որոնք տեղի են ունեցել, քանի որ Լոնդոնի բնակիչները փորձել են մեկնել քաղաքից նախքան նոր լոքդաունի ուժի մեջ մտնելը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).