Վաղարշակ Հարությունյանի պնդմամբ՝ Սյունիքում անվտանգային լուրջ խնդիրներ չկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինքնիշխանության կորուստն այն ժամանակ է լինում, երբ անվտանգությունն ապահովված չէ։ Մենք, 1992թ․-ին, երբ ԽՍՀՄ փլուզվել է, ձեռք ենք բերել համաձայնություններ՝ ՀԱՊԿ-ի անդամակցության, սահմանների համատեղ ապահովման, հայ-ռուսական միավորված զորախումբի, ռազմաբազայի տեսքով, բազմաթիվ այլ փաստաթղթեր․ այս բոլորը միտված են անվտանգության ամրապնդմանը։ Այս մասին «Զինուժ մեդիա»-ի եթերում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։
Ըստ նրա՝ հարցադրումը, թե ռուսական զորքերի ներգրավումը մեր սահմանների անվտանգությանն ինքնիշխանության կորուստ է, ճիշտ չի դրվում, քանի որ իրականում անվտանգությունն է ապահովում ինքնիշխանությունը։
«Սյունիքում դիրքավորման գործընթաց է գնում՝ Գորիս-Դավիթ Բեկ և Կապանի ճակատի հատվածում։ ՌԴ-ի և Ադրբեջանի հետ համաձայնությունների ձեռքբերման շնորհիվ այդ հատվածում անվտանգությունն ապահովված է։ Գորիս-Դավիթ Բեկ հատվածում վերահսկողություն են իրականցնում ՌԴ սահմանապահ զորքերը, մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում, վիզուալ հսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը,սահմանապահ զորքերի հետևում կանգնած է բանակը։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել որևէ այլ զորքեր չտեղակայել սահմանապահների ու ճանապարհի միջև։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին»։
Ըստ Հարությունյանի սա բերում է նրան, որ այդ ճանապարհի անվտանգությունն ապահովված է։ «Ռուսաստանը մեր և ադրբեջանցի սահմանապահների հետ որոշում է, թե ինչ հեռավորության վրա պետք է լինեն զորքերը ճանապարհից։ ՌԴ-ն Գորիսի և Դավիթ Բեկի հատվածներում ունենում է անցակետ, որի միջով պետք է իրականացվեն բոլոր շարժերը Նույնն իրականացվում է Կապանի ճանապարհահատվածի վրա»։
Դիտարկմանը, թե համացանցում տեսանյութեր են տարածվում, որոնք հասարակության մոտ խուճապ են ստեղծում, Հարությունյանը նշել է․ «Այն տեսանյութերը, որոնք տարածվում են, մտահոգությունների լուրջ առիթ չպետք է տան։ Պետք է ուշադիր լինել, եթե անհասկանալի դեպքեր են լինում, կապվել ԱԱԾ-ի ներկայացրած թեժ գծին, այդ ամեն ինչը ներկայացնել, որպեսզի անհրաժեշտ միջոցառումներ ձեռք առնվեն։ Խուճապ պետք չէ տարածել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.
-
2025-06-05 11:57
Армянские компании "Лейя" и "Роялсис Энджиниринг" передадут в дар государству детали и инвентарь для авиационной техники.
-
2025-06-05 11:55
Музей военной истории "Мать Армения" будет включен в состав Музея истории Армении. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 11:53
Федеральная служба безопасности России заявила, что неправительственная организация "Британский совет" занималась сбором информации о ситуации в стране в условиях специальной военной операции. ФСБ также рекомендует дружественным государствам пресечь деятельность этой структуры на своей территории.