Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՇՏԱՊ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ։ ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՂԵՏ
Ակնհայտ է, որ մի անտեսանելի ձեռք անում է ամեն ինչ` թույլ չտալու տարածաշրջանում և Հայաստանում կայունության հաստատումը։ Մեծ խաղի և մեծ շահերի մեջ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ։
Շատ կարեվոր է՝ հստակ հաշվարկել Հայաստանին սպառնացող անկայունության ուղղությունները և հնարավորինս չեզոքացնել դրանք։
Անկայունության բոլոր ռիսկերը կարելի է բաժանել երկու խմբի՝ ներքին և արտաքին, սակայն դա կլինի ոչ կոռեկտ բաժանում, քանի որ դրանք նույն անտեսանելի ձեռքի շնորհիվ միշտ փոխկապակցվում են։
1. Թուրքիան այս պատերազմից չի ստացել իր «մրցանակը», որը Զանգեզուրն է, և փորձ է անելու Ադրբեջանին դրդել՝ շարունակել ռազմական գործողությունները։
2. Արցախում և Հայաստանում սահմանազատման պարբերաբար ծագող լոկալ խնդիրները ինքնին ռիսկային են, բայց դրանից զատ նրանք ունեն մեծ պոտենցիալ՝ դառնալու նախորդ կետի մեկնարկային մեխանիզմը։
3. Ակնհայտ է, որ Արևմուտքը բավարարված չէ պատերազմի նման վերջաբանով, որի արդյունքում Ռուսաստանը ստացավ լեգիտիմ իրավունք՝ զորք մտցնել հակամարտության գոտի։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի ձևակերպումը, թե «ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում ապակայունացման ռիսկ է պարունակում», ահազանգ է մեզ։
Ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր ապակայունացումը
ա/ Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացիա։ Չպետք է մոռանալ, որ հայտնի և լատենտ համակարգերը ամբողջությամբ պահպանված են։ Դրանց ակտիվացմանը կարող է նպաստել իշխանությունը՝ իր գործունեությունը երկարաձգելու նպատակով, ինչն իհարկե կլինի բացարձակ արկածախնդրություն։
բ/ Սահմանային գյուղերում լոկալ ընդհարումների ակտիվացում՝ ռուս խաղաղապահների արժեզրկման և ընդհանուր բարձր լարվածության ֆոն ապահովելու համար։
գ/ Հայաստանում պսևոդո ազգային-հայրենասիրական կարգախոսներով քաղաքական ակտիվություն։ Ազդեցության գործակալներին կարող են միանալ ամենաազնիվ ու հայրենասիրական մղումներով շերտեր՝ չգիտակցելով, որ այսօր Հայաստանին միայն ու միայն խաղաղություն ու ժամանակ է պետք։
դ/ Հայկական սփյուռքում հայրենասիրական ալիքի վրա, ի պաշտպանություն Արցախի և Մայր Հայաստանի, հակառուսական պրոցեսների գեներացիա։ Սփյուռքի տեսական հայրենասիրությունը կարող է վերածվել գործնական աղետի՝ Հայաստանի և Արցախի համար։
4. Հայաստանում այսօրվա անիշխանության ձգձգումը լավագույն միջավայրն է ստեղծում մշտական անկայություն պահպանելու և հարմար պահի նոր լայնածավալ ռազմական գործողություններ հրահրելու համար։
5. Հայաստանում մոտակա ժամանակներում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Դա պայթեցնելու է Հայաստանը ներսից, դա պայթեցնելու է Հայաստանը սահմանին, դա նշանակում է Ադրբեջանին «աղ ու հացով» դիմավորել Սյունիքում։ Եվ շատ կարևոր է, որ այս սցենարի յուրաքանչյուր կողմնակից սա հասկանա, հետո չասի՝ մենք չգիտեինք, որովհետև կրելու է անձնական պատասխանատվություն։ Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս սա լավ հասկանանք ու թույլ չտանք, եթե պետք է՝ դրա համար շաբաթներով փողոցում մնալով։ Սա իշխանության հարց չէ, բայց ինչ-որ մեկը իր իշխանության համար վտանգում է պետության գոյությունը։
6. Եվ վերջապես՝ կա անկայունության տնտեսական լուրջ ռիսկ, որի հնարավորությունները մեծանում են անիշխանության վիճակի ձգձգման պայմաններում։
Հասարակության մեծ մասը, ցավոք, չի հասկանում այս ռիսկերի վտանգավորությունը։ Բայց, զարմանալիորեն, դեռևս չկա սրա անհրաժեշտ ծավալով գիտակցում ԱԺ-ում, պետական համակարգում։
Մենք ունենք մեկ հնարավորություն՝ խուսափելու համար այս ամենից։ Ցավով եմ ասում՝ չերաշխավորված հնարավորություն, բայց մյուս բոլոր դեպքերում ունենալու ենք երաշխավորված աղետ։ Հայաստանում պետք է շատ արագ ձևավորվի նոր անցումային կառավարություն։ Անհրաժեշտ է, որ պետական ամենակարևոր համակարգերը, ինստիտուտները օր առաջ դուրս բերվեն շոկային վիճակից, վերականգնեն կառավարելիությունը։ Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է մոբիլիզացնել իր բոլոր ռեսուրսները, միայն այդ դեպքում Հայաստանը կարող է խորքային բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, ճիշտ մեսիջներ ուղարկել Արևմուտքին, Թուրքիային ու Ադրբեջանին։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք հայկական աշխարհում նոր, միասնական օրակարգ ձևավորել։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 10:38
Усилиями членов организации ДИАЛОГ издание 1852 года "Песни" Саят-Новы с дарственной надписью Ованеса Туманяна передано в дар музею Ованеса Туманяна в Ереване.
-
2025-04-19 09:49
"Республика Армения находится на грани политического исчезновения. Это не метафора, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян. - Процесс уже запущен — им управляют извне, исполняется он изнутри, а преподносится под обманчивой вывеской «мира». Если его не остановить, так называемый мирный договор между Арменией и Азербайджаном станет не миром, а последним актом сдачи — и прологом к исчезновению нации. Ниже — суть того, что действующая власть готова без сопротивления и без стыда передать врагу.
-
2025-04-18 14:31
В рамках клиенториентированной политики компания «Южно-Кавказская железная дорога» проводит ряд мероприятий по улучшению сервиса обслуживания пассажиров.
-
2025-04-18 11:26
"Очередная демонстрация трагедии нашей страны имела место в НС, - пишет на своей странице в Фейсбук экс-замминистра обороны Армении Артак Закарян. - Обвиняемые в заговоре, те, кто отрекся от тысячелетнего армянского Арцаха и сдал его, те, кто пожертвовал более 5000 молодых жизней в спровоцированной авантюрной войне, те, кто сдал оккупированную Азербайджаном территорию площадью более 200 квадратных километров, те, кто отдал территории РА (Армянской ССР) врагу путем делимитации, те, кто довел страну до порога общего долга в размере около 13 миллиардов долларов, говорят о своих "достижениях"...