Последние новости

Մոտ 20 երկիր փակում է հաղորդակցությունը Բրիտանիայի հետ` կորոնավիրուսի մուտացիայի պատճառով

Գրեթե երկու տասնյակ երկիր, այդ թվում` Եվրամիության առնվազն 14 անդամ երկիր, որոշել է դադարեցնել կամ սահմանափակել տրանսպորտային կապերը Բրիտանիայի հետ այն բանից հետո, երբ այնտեղ կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ շտամ է հայտնաբերվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մուտացիան հայտնաբերվել է դեկտեմբերի կեսերին: Բրիտանիայի առողջապահության նախարարությունում հաղորդել են, որ նոր SARS-CoV-2-ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ շտամը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան առաջին տարբերակը:

Նիդեռլանդների իշխանություններն առաջինը հայտարարեցին մինչև հունվարի 1-ը դեպի Միացյալ Թագավորություն թռիչքների դադարեցման մասին: Այնուհետև Բելգիան առնվազն 24 ժամով փակեց Մեծ Բրիտանիայի հետ սահմանը: Այս կապակցությամբ չեղյալ է հայտարարվել երկաթուղային հաղորդակցությունը Լոնդոնի և Բրյուսելի և Լոնդոնի և Ամստերդամի միջև: Իտալիան, Գերմանիան, Բուլղարիան, Իռլանդիան, Լիտվան, Լատվիան և Ֆինլանդիան ևս դադարեցրել են թռիչքները դեպի Բրիտանիա:

Ֆրանսիան 48 ժամով դադարեցրել է բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները դեպի ՄԹ: Շվեդիան արգելել է մուտքն այցելուների համար այս երկրից, Հունաստանը նրանց համար յոթօրյա կարանտին է սահմանել, Կիպրոսը` երկշաբաթյա կարանտին, իսկ Իսպանիան խստացրել է վերահսկողությունը Միացյալ Թագավորությունից ժամանողների վրա:

ԵՄ երկրներից բացի, Բրիտանիայի հետ օդային հաղորդակցության արգելման մասին որոշում են կայացրել նաև Թուրքիայի, Շվեյցարիայի, Կանադայի և Արգենտինայի իշխանությունները: Ընդ որում, Սաուդյան Արաբիան մեկ շաբաթով ամբողջովին փակել է իր սահմանները և չեղյալ է հայտարարել բոլոր միջազգային չվերթները, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ