Բնապահպան․ Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հա-ի կեսն անցավ Ադրբեջանին
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը գրում է.
«Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին:
«Սոսու պուրակ» արգելավայրը արևելյան սոսու Կովկասում ամենամեծ պուրակն էր, այն ստեղծվել էր 1958 թվականին: Գտնվում էր Սյունիքի մարզի Հանդ գյուղի մոտ՝ Ծավ գետի հովտում, որտեղ կար 200-250 տարեկան հազարից ավել ծառեր, որոնց բարձրությունը հասնում է 35 մետրի:
Պուրակում աճում են հազվագյուտ ու արժեքավոր այլ ծառեր ևս: Իսկ ի՞նչ է արել շրջակա միջավայրի նախարարը պուրակը փրկելու համար, ոչինչ, բացառապես ոչինչ: Դրա փոխարեն Ռոմանոս Պետրոսյանը երեկ Եռաբլուրում կանգնած մեր հերոսների դեռևս տաք շիրիմներին գոռում էր Նիկոլ վարչապետ: Էս են սրանք ու սրա համար էս հողի վրա գերեզման չեն ունենալու», տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 13:05
Вступление в Союзное государство не означает нарушение независимости Армении.
-
2025-04-19 13:03
Депутат фракции «Честь имею» Национального Собрания Тигран Абрамян пишет:
-
2025-04-19 13:03
Избранный мэр Гюмри Вардан Гукасян официально вступил в должность. Церемония принесения присяги состоялась в субботу во втором городе Армении.
-
2025-04-19 11:14
Представитель армянской общины Вараздат Миносян назначен вице-премьером Абхазии. Соответствующий указ подписал президент Абхазии Бадра Гунба.