Վերաքննիչ դատարանը բեկանել է Միհրան Հակոբյանի բնակարանի խուզարկության որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա.Դանիելյանի, քննության առնելով վստահորդիս՝ Միհրան Տարոնի Հակոբյանի բնակարանում խուզարկության թույլտվություն տալու որոշման դեմ ներկայացված բողոքս, բավարարեց այն, բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի փաստաբան Միքայել Շխիմյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Մ.Հակոբյանը մեղադրվում է ռազմական դրության ժամանակ ցույցեր կազմակերպելու և անցկացնելու մեջ, վերջինիս ձերբակալումը դատարանները նույնպես ոչ իրավաչափ էին ճանաչել»,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանի բնակարանը խուզարկվել է նոյեմբերի 24-ին։
Նշենք, որ նոյեմբերի 21-ին Երևանում խաղաղ անհանդուրժողականության ակցիաներ էին, քաղաքացիները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Երևանի տարբեր հատվածներից ակցիայի մասնակիցների մի մասին՝ շուրջ 85 անձի ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեց, նրանցից քսանը՝ այդ թվում Միհրան Հակոբյանը, ձերբակալվել էին:
Ավելի ուշ Միքայել Շխիմյանը հայտնել էր, որ Միհրան Հակոբյանն ազատ էր արձակվել, դատարանը նրա ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.