Последние новости

Սիսիանի եկեղեցու քահանան ցուցադրաբար հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սառնակունք գյուղից հետո Սյունիքի մարզ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը եղավ Սիսիան քաղաքում, այցելեց Սիսիանի քաղաքային պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին, տեղեկացնում է News.am-ը։

 

 

Նշենք, որ ամբողջ ժամանակ Փաշինյանին ուղեկցում են զինվորական համազգեստով անվտանգության մեծաթիվ աշխատակիցներ, որոնք իրենց հետ բերել են զրահապատ ճամպրուկներ, որոնց հասարակությունն առաջին անգամ ականատես եղավ դեպի «Եռաբլուր» երթի ժամանակ։

Սիսիանի քաղաքային պանթեոն այցելությունից հետո Փաշինյանը մտավ Սիսիանի եկեղեցի՝ մոմ վառելու՝ թիկնապահներն էլ նրա հետևից։

Մոմ վառելուց հետո Փաշինյանը մոտեցավ եկեղեցու հոգևորականին, փորձեց ձեռքը սեղմել, սակայն հոգևորականը հրաժարվեց՝ ձեռքը ցուցադրաբար վերև բարձրացնելով։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ