ՌԴ ԱԳՆ․ Ղարաբաղը Մերձավոր Արևելքի ծայրահեղականների տեղը չէ
Լեռնային Ղարաբաղի շրջանում չպետք է ծայրահեղական գրոհայիններ լինեն։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը։
Նրա խոսքով՝ «Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններում արձանագրված փաստ է, որը ոչ միայն մենք ենք հաստատել»։
«Մոտ երկու հազար վարձկան է եղել։ Մենք ամենասկզբից մտահոգություն էինք հայտնել այն կապակցությամբ, որ այնտեղ հայտնվել էին ջիհադիզմի գաղափարախոսությանը դավանող ծայրահեղական գրոհայիններ։ Մեր դիրքորոշումը նրանց հետ կապված փոփոխությունների չի ենթարկվել․ նրանք չպետք է այնտեղ լինեն», - ասել է Սիրոմոլոտովը։
Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.