Պեսկով․ Ինչպես է Պուտինն արձագանքել Նարիշկինի և Ադրբեջանի վերնախավի կապի մասին լուրերին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինչպես է արձագանքել այն լուրին, թե իբր Նարիշկինը կապ ունի ադրբեջանական սփյուռքի հետ։
Նրա խոսքով՝ Պուտինին այդ տեղեկությունը չի հետաքրքրել։
Ավելի վաղ «Պրոյեկտ» նախագիծը հետաքննություն էր հրապարակել, որի համաձայն Ռուսաստանի Արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինն Արցախյան վերջին պատերազմի ժամանակ իբր Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի ընտանիքի անդամի հետ։
Բացի այդ, Նարիշկինն իբր սերտ կապեր ունի Ադրբեջանում ծնված գործարար Գոդ Նիսանովի հետ ու օգտվում է նրա ունեցվածքից, իսկ նրա դուստրը ընկերություն է անում Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևայի հետ։
«Ոչ, դա չհետաքրքրեց նախագահին», - ասել է Պեսկովն` ի պատասխան լրագրողի հարցին, թե հետաքրքրեց Պուտինին արդյոք այն, ինչ գրվել է Նարիշկինի ու ադրբեջանական սփյուռքի կապերի մասին։
Մամուլի քարտուղարի խոսքով` այդ հարցը չի քննարկվել հանդիպման ընթացքում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.