Տեր Պարգև Զեյնալյանը՝ Փաշինյանին․ Սպասի Աստծո դատաստանին
Ես Նիկոլ Փաշինյանին եկեղեցուց դուրս չեմ հրավիրել, ինքը դուրս էր գալիս. ես իրեն անձնական բան եմ ասել, որն իրեն էր վերաբերում։, նա ինձ շատ հանգիստ արձագանքեց։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգև Զեյնալյանը, ով ավելի վաղ եկեղեցի այցելած վարչապետի ձեռքն օդում էր թողել՝ հրաժարվելով սեղմել այն։
Թե ինչո՞ւ է նման կերպ արձագանքել Նիկոլ Փաշինյանին, Տեր Հայրը այդ որակում է անձնական մոտեցում, որը պայմանավորված է վերջին օրերին Սյունիքում տեղի ունեցող սահմանազատման հետ կապված գործընթացներով։
Մեր խնդրանքին, թե ի՞նչ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին, Տեր Պարգև Զեյնալյանը չցանկացավ փակագծերը բացել, միայն փոխանցեց, որ իր խոսքի իմաստը եղել է այն, որ նա սպասի Աստծո դատաստանին։
Ինչ վերաբերում է այն լուրերին, որ իրավապահները խուզարկում են իր տունը, Տեր Հայրն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ լուրերից։
Քահանայի և վարչապետի միջև այսօր՝ ավելի վաղ տեղի ունեցած միջադեպից հետո, որոշ քաղաքացիներ գնացել են եկեղեցի, և փորձել հաշիվներ պարզել քահանայի հետ, պատճառաբանելով, որ նա իրավունք չուներ վարչապետի հետ նման կերպ վարվել։
Տեր Պարգև Զեյնալյանն ասաց, որ ինքն այս պահին գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, և այդտեղ հավաքված քաղաքացիներ չկան։ Նրանք եկեղեցու տարածքում են եղել այն ժամանակ, երբ քահանան հուղարկավորությանը է մասնակցելիս եղել։
«Այստեղ վիճակը հիմա շատ է լավ է, նորմալ»,- հավելեց Տեր Հայրը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 09:06
Жительница села Киранц Гоар Варданян отреагировала на заявление Никола Пашиняна, который сказал, что если кто-то хочет увидеть идеологию реальной Армении, нужно поехать в Киранц.
-
2025-04-21 06:42
Государственный департамент США в воскресенье заявил, что приветствовал бы любое решение о продлении однодневного пасхального перемирия, объявленного президентом России Владимиром Путиным, несмотря на то, что ранее Кремль заявлял, что приказа о таком продлении не поступало, сообщает Reuters.
-
2025-04-21 06:40
Заместитель министра иностранных дел Ирана по правовым вопросам Казем Гарибабади, который является членом иранской переговорной группы, заявил, что в переговорах с Соединенными Штатами обогащение урана является красной линией для Ирана, передает Mehr.
-
2025-04-21 06:38
Власти Украины потребовали от американского телеканала Fox News извиниться за обозначение Киева как российского города во время трансляции пасхальной литургии.