Последние новости

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Քննչական կոմիտեում է

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը քիչ առաջ բերվել է Քննչական կոմիտե՝ Երևանի կենտրոնական մասնաշենք, տեղեկացնում է News.am։

Առուշ Առուշանյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 34-251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ այս պահին Քննչական կոմիտեի բակում հավաքվել են մի շարք իրավապաշտպաններ, քաղաքացիներ՝ ի աջակցություն Գորիսի քաղաքապետի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ