«Հայրենիքի փրկության շարժում»․ Դավաճան Փաշինյանը հերթական սադրանքն է նախաձեռնել սյունեցիների դեմ
Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձը՝ դավաճան Նիկոլ Փաշինյանը, այսօր հերթական սադրանքն էր նախաձեռնել սյունեցիների դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը, տեղեկացնում է News.am-ը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Դեռ ուշ գիշերվանից Սյունիք ուղարկելով Ոստիկանության զորքերի և այլ իրավապահ մարմինների ավելի քան 1500 ծառայողների՝ նա փորձել է թաքուն այցելել մարզի մի շարք քաղաքներ։ Սակայն, տեսնելով սյունեցիների վճռական դիրքորոշումը թույլ չտալ իրեն մուտք գործել մարզի տարածք, Նիկոլ Փաշինյանը նախ հրահանգել է ձերբակալել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ոստիկանության ուժերով փակել միջպետական ճանապարհը՝ զրկելով քաղաքացիներին ազատ տեղաշարժի իրենց սահմանադրական իրավունքից, ապա նաև սադրանքներ կազմակերպել Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանի դեմ։
Ի պատիվ Սյունիքի մեր հայրենակիցների, Փաշինյանի բոլոր ջանքերն ապարդյուն անցան. սյունեցիներն իրենց պատվարժան կեցվածքով կանխեցին դավաճանի հերթական սադրանքը։
Նիկոլ Փաշինյանի այսպիսի կեցվածքը մեր հանրային համերաշխության դեմ ուղղված լուրջ մարտահրավեր է։
Հայրենիքի փրկության շարժումը խստորեն դատապարտում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի խառնակչությունների քաղաքականությունը և զգուշացնում, որ նրա ցանկացած սադրանք արժանանալու է ժողովրդի ամենավճռական հակադարձմանը։ Ինքը՝ Փաշինյանը, որ այսօր ստիպված եղավ փախչել Սյունիքից, պետք է որ արդեն հասկացած լինի իր մոտեցումների անհեռանկար և նույնիսկ վտանգավոր լինելը։
Ամեն դեպքում, Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին մեկտեղվել և վաղը՝ դեկտեմբերի 22-ին, միանալ համապետական գործադուլին, դասադուլին և բողոքի ակցիաներին։
Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը՝ ժամը 12։00-ին, սպասում ենք ձեզ Հանրապետության հրապարակում։
Միասին մենք կփրկե՛նք մեր Հայրենիքը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.