Ծառայողական քննություն է սկսվել Արսեն Ավագյանի նկատմամբ, ով կոչ էր արել դուրս շպրտել քահանային եկեղեցուց
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է ծառայողական քննություն սկսել տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի աշխատակից Արսեն Ավագյանի նկատմամբ, տեղեկացնում է News.am-ը։
Ավելի վաղ Արսեն Ավագյանն այսօր ուղիղ եթերում կոչ էր արել գնալ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ու դուրս շպրտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը օդում կախված թողած Տեր Հորը՝ Վարդան Զեյնալյանին։
«Լրատվականների հրապարկումներից հետո ենք տեղեկացել, որ Արսեն Ավագյանը, ով հանդիսանում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության առաջին կարգի մասնագետ, մասնակցություն է ունեցել միջադեպին։ Տեսչական մարմնի ղեկավարն անմիջապես հանձնարարել է ծառայողական քննություն սկսել՝ աշխատավայրից բացակայելու հիմքով»,- NEWS․am-ի հետ զրույցում ասաց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման բաժնի պատասխանատու Ելենա Զոհրաբյանը։
Նա հավելեց, որ ծառայողական քննությունը տևում է 30 օրացույցային օր, սակայն եթե այլ հանգամանքներ ի հայտ գան, ապա այն կարող է կրկին 30 օրով հետաձգվել, իսկ դրանից հետո՝ 15 օրով, որից հետո պետք է արդեն որոշում կայացվի։ Արսեն Ավագյանը մինչ ծառայողական քննության ավարտը՝ կշարունակի իր աշխատանքը կատարել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 13:24
Территориальная целостность, суверенитет и юрисдикция Армении, конечно, не могут быть переданы в аутсорсинг, а управление железными дорогами, трубопроводами и линиями электропередач – да. Об этом на своей странице в «Facebook» написала пресс-секретарь премьер-министра Армении Назели Багдасарян.
-
2025-07-31 13:21
Одобрено Соглашение о единой системе таможенного транзита Евразийского экономического союза и третьей стороны (третьих сторон). Соответствующее решение 31 июля принято на заседании Правительства Армении.
-
2025-07-31 13:18
Масштабный проект по доставке гуманитарной помощи вынужденным переселенцам из Нагорного Карабаха запустила сегодня "Русская Гуманитарная Миссия" и АНО "Евразия" под эгидой Россотрудничества. Об этом на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения сообщил руководитель представительства АНО "Русская Гуманитарная Миссия" в Армении Арсений Пронин.
-
2025-07-31 13:17
Президент Союза армян России Ара Абрамян заявил ТАСС, что будет способствовать объединению выступающих против нынешнего премьер-министра Никола Пашиняна политических сил в Армении на парламентских выборах в 2026 году.