ՀՀ պաշտպանության նախարարը տեսակապով զրուցել է գերեվարված զինծառայողների հարազատների հետ
Դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տեսակապի միջոցով պարզաբանումներ է ներկայացրել Արցախի Հանրապետության Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին ու հարազատներին:
Պաշտպանության նախարարը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ խնդրի արագ կարգավորման համար: Մասնավորապես, ըստ Վաղարշակ Հարությունյանի, գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, իսկ նրանց անձնական գործերն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հարցը գտնվում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարության ուշադրության կենտրոնում
Վաղարշակ Հարությունյանը զինծառայողների հարազատներին վստահեցրել է, որ պաշտպանության նախարարությունն անում է հնարավոր առավելագույնը՝ գերեվարված զինծառայողներին Հայրենիք վերադարձնելու համար և որ այս հարցում տարընթերցումներ չկան. ինչպես զինծառայողների հարազատների, այնպես էլ պաշտպանության նախարարության գլխավոր նպատակը մեկն է. օր առաջ ողջ և առողջ հայրենիք վերադարձնել գերության մեջ հայտնված մեր բոլոր զինծառայողներին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 13:48
Пашинян понимает, что скоро выборы, а его рейтинг невысокий, поэтому ему нужно вновь позиционировать себя как якобы представителя народа, борющейся фигуры. Для этого ему нужна новая мишень, и теперь данной мишенью является Армянская апостольская святая церковь. Об этом говорится в заявлении, распространенном на Telegram-канале оппозиционного движения «Аякве».
-
2025-06-05 13:46
Следующее заседание Совета глав правительств СНГ пройдет 30 сентября в Минске. Об этом заявил глава Исполнительного комитета – Исполнительный секретарь СНГ Сергей Лебедев на заседании Совета глав правительств государств Содружества в Душанбе.
-
2025-06-05 13:45
Россия инвестирует в газовые проекты Ирана восемь миллиардов долларов. Об этом, как передает РИА Новости, заявил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.