ՀԱԱԽ․ Մեզ զրկել են մեր հայրենիքի մի մասից, մեզ ստել են
Վտանգված է մեր հայրենիքի անվտանգությունը, ամեն օր մենք լսում ենք լուրեր, տեսնում կադրեր, որոնք խորը ցավ են պատճառում մեզնից յուրաքանչյուրին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդը։
«Մեկ ամսից ավելի է՝ մեզ զրկել են մեր հայրենիքի մի մասից, մեր հաղթական պատմությունից, մեզ ստել են։ Վտանգված է մեր հայրենիքի անվտանգությունը, ամեն օր մենք լսում ենք լուրեր, տեսնում կադրեր, որոնք խորը ցավ են պատճառում մեզնից յուրաքանչյուրին։
Շատերն են ասում, որ պարտվել ենք, բայց մի՞թե արժե միայն մտածել պարտության մասին, մի՞թե ժամանակը չէ ոտքի կանգնելու, պայքարելու, արժանապատվությունը վերականգնելու։ Դեռ որքա՞ն պետք է կոտրված մեջքով, ապագայի նկատմամբ հավատը կորցրած ապրել ու մտածել, թե ոչինչ հնարավոր չէ փոխել։ Կամ մի՞թե իրապես հնրավոր չէ փոխել։
Հնարավոր է՝ գուցե փոքր քայլերով, գուցե վախերը հաղթահարելով, բայց հնարավոր է։ Արդեն ժամանակն է։ Վաղը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ից Հանրապետության հրապարակում մեկնարկում է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական երթը»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.