Արա ՍԱՂԱԹԵԼՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ Է ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԱԽԵՐՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում է միայն իր անձնական վախերով՝ ինչպես ընդհանրապես որպես մարդ, այնպես էլ՝ որպես երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով օրերս Եռաբլուրում ստեղծված իրավիճակին։
«Իրականում՝ այն, ինչ կատարվեց Եռաբլուրում շատ ցավալի էր և վշտացնող։ Չի կարելի վարչական ռեսուրսի օգտագործմամբ՝ մարդկանց տանել սգո միջոցառման։ Դա շատ ամոթ էր և դա ամոթ էր աշխարհի առաջ, որովհետև աշխարհը տեսավ ով է ղեկավարում երկիրը», - նշել է Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանի գործողություններում բացակայում է քաղաքական բաղադրիչը։ «Ես չեմ տեսնում քաղաքական պրոցես, տեսնում եմ ինչ-որ կենդանական պրոցես՝ ինչ-որ դիրքեր զբաղեցնելու, ինչ-որ մարդկանց ապացուցելու», - նշել է Սաղաթելյանը։
Երկրում առկա քաղաքական ճգնաժամի առկայությունը ընդունում է նաև Ն.Փաշինյանը, սակայն հրաժարական չի տալիս։ Ինչու Ն.Փաշինյանը չի գնում այդ քայլին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Ա.Սաղաթելյանն ասել է. «հրաժարական չտալը կապված է կամ նրա վախերի հետ, կամ կան չավարտված ծրագրեր, որոնք պետք է ավարտի»։
Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանի ներկայիս վարքագծի հետևանքով մենք օրեցօր կորցնում ենք մեր դիրքերը, հայությունը, այդ թվում Սփյուռքում բնակվող հոգեբանական ընկճվածության մեջ է և որևէ դրական մեսիջ մայր հայրենիքից չի ստանում։
«Հայապահպանությունը դարձել է լրջագույն խնդիր», - արձանագրել է Ա.Սաղաթելյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.