Последние новости

ՕԳՏՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԼԻԶԱՑՈՒՄԻՑ՝ ԲԱՔՎՈՒՄ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ՇԱՀԱՎԵՏ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐԻ

Դեռևս բարդ է ասել՝ հնարավոր կդառնա՞ արդյոք Հարավային Կովկասում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափի գործունեությունը, որը, մեղմ ասած, այնքան էլ արդյունավետ չէր, գրում է Անդրեյ Արեշևը «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» կայքում:

«Վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստացել են կոշտ արձագանք նախագահ Իլյամ Ալիևի կողմից, որը չի դադարում կրկնել, որ ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում, իսկ Ղարաբաղի կարգավիճակը «անցել է դժոխք»: Պատերազմի վեց շաբաթներից հետո ռազմական գործողությունները հնարավոր եղավ դադարեցնել բացառապես Մոսկվայի ակտիվ միջնորդությամբ, մինչդեռ Ռոբերտ Օ’Բրայենի մտքերը տարածաշրջան «սկանդինավյան խաղաղապահներ» ուղարկելու մասին դատարկ խոսակցություն էր:

Օգտվելով Հայաստանում իշխանության պարալիզացումից՝ Բաքվում ձգտում են հաստատել իրենց համար շահավետ սահմանագծերը: Նախ՝ Սյունիքում, որտեղ վտանգի տակ է հայտնվել Գորիսը Կապանի և Մեղրիի, ինչպես նաև Վայոց Ձորն ու Գեղարքունիքը Սյունիքի հետ կապող հիմնական ճանապարհը, այսինքն՝ այն տարածքները, որոնք Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի շրջանավարտը դեկտեմբերի 10-ի իր ելույթում նշել է՝ որպես «պատմականորեն ադրբեջանական հողեր»: Իշխանությունը պահպանելու վրա կենտրոնացած Փաշինյանը և նրա մարդիկ կարծես թողնում են Ղարաբաղում մնացած «հայկական» մասի և Հայաստանի անվտանգության առանցքային հարցերի լուծումը ռուս զինծառայողների վրա: Ընդ որում՝ արևմտամետ ԶԼՄ-ների կողմից ցանկացած միջադեպը կներկայացվի որպես հակառուսական փաստարկ՝ ի շատ Բաքվի և Անկարայի հետ «բարիդրացիական հարաբերությունների» հաստատմանը: Սյունիքի մարզի Կապան, Գորիս և բազմաթի սահմանամերձ գյուղեր դարձյալ հայտնվել են հրետակոծության և դիվերսիաների ուղիղ սպառնալիքի ներքո, ինչպես 1991-1992 թվականներին:

ԱՊՀ պետությունների գագաթնաժողովին Իլհամ Ալիևի վերջերս ունեցած ելույթը վկայում է Փաշինյանի նկատմամբ նրա աջակցության մասին: Ադրբեջանի հետ սահմանի մասին պայմանագրի հիպոթետիկ ստորագրումը և Ղարաբաղից հայկական զորքի վերջնական դուրս բերումը, ինչպես դա պահանջում էր Բաքուն, Երևանին կդրդեն նոր քաղաքական մտածողությանը՝ ղարաբաղցի հայերի աջակցության հրաժարումով, որոնք այսուհետ դիտարկվում են որպես «Ադրբեջանի քաղաքացիներ»: Այնուհետև նրանց մեծ մասի տեղափոխումը Հայաստան և Ռուսաստան միայն ժամանակի հարց է: և նշանակում է, որ կչեղարկվի ռուս խաղաղապահ առաքելության անհրաժեշտությունը, որն արդեն դարձել է քողարկված հարձակումների օբյեկտ: Այսպես, Ադրբեջանում դժգոհություն էր առաջացրել Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը ռուս խաղաղապահների հսկողության գոտու մեջ ներառելը, որոնք գրեթե ամբողջովին գրավվել էին թուրքերի օգնությամբ ադրբեջանական բանակի կողմից 2020 թվականի հոկտեմբերին:

Նոյեմբերին 10-ին ստորագրված հրադադարը, որին հաջորդում էր խաղաղապահ միջամտությունը, խանգարել էր Բաքվին գրավել Ղարաբաղի մնացած տարածքը, այդ թվում՝ Ստեփանակերտը: Նախագահ Ալիևի որոշ ուղերձներից կարելի է եզրակացնել, որ Բաքուն համաձայնել էր Մոսկվայի կողմից խաղաղապահ առաքելության իրականացմանը Աղդամի, Քարվաճառի և Լաչինի շրջաններում Բաքվի հսկողությունը հաստատելու փոխարեն, որոնց համար մարտերը հղի էին մեծ կորուստներով:

Ռուս խաղաղապահների արագ տեղակայումը թույլ էր տվել Հայաստանին պահպանել Լեռնային Ղարաբաղի մի մասը: Դժգոհություն են հայտնում խաղաղապահների մեծ թվի կապակցությամբ, որոնք գերազանցում են 1960-ը ՌԴ նախագահը հրամանով ստեղծված Միջկառավարական հումանիտար կենտրոնի աշխատակիցների հաշվին, որտեղ ներառված են ՌԴ ԱԻՆ մասնագետները և այլ հումանիտար գործողությունների համար պատասխանատու ռազմականացված կառույցների ներկայացուցիչները:

Հրադադարի մասին հայտարարությունը չի պարունակում հղումներ Լեռնային Ղարաբաղի իրավական կամ քաղաքական կարգավիճակի վերաբերյալ: Փաստացի այն կիսվել է հարավային մասի, որը վերահսկում է Բաքուն (նախկին ԼՂԻՄ տարածքի 40 տոկոսը), և մնացած տարածքի, որը պաշտպանում են ռուս խաղաղապահները: Սակայն տեղանքի ռելիեֆն ու հակադրված կողմերի դիրքերը ենթադրում են բազմաթիվ «մոխրագույն գոտիների» ձևավորում, որոնք ունակ են լուրջ խնդիրներ առաջացնել:

Լոգիստիկան հեշտացնելու համար ռուսական և հայկական կողմերը դիտարկում են Ասկերանի շրջանի օդանավակայանի վերականգնման և արդիականացման հնարավորությունը, ինչը կնշանակի Ռուսաստանի և Արցախի միջև ուղիղ հաղորդակցման ստեղծում: Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի և Ռ.Մուրադովի ջերմ հանդիպումը, ինչպես նաև ռուս խաղաղապահների և սեպարատիստների միջև հեռավորության բացակայությունը դժգոհություն է առաջացնում Բաքվում:

Լայն իմաստով, ղարաբաղյան հակամարտությունը դիտարկվում է Ռուսաստանի կայսերական փնտրտուքների համատեքստում, որոնք ձգտում են հայերի միջոցով ամրապնդվել Անդրկովկասում: Հատկանշական է, որ Հեյդար Ալիևը 1990-ականների սկզբում մերժում էր ռուս զինվորական կոնտինգենտի տեղակայումը Ղարաբաղում, ընդ որում՝ այն ժամանակ Ադրբեջանը շատ ավելի թույլ էր, քանի ներկայում:

Իրավիճակը կայունացնելու գործում Մոսկվայի ջանքերին «համաչափ և հավասարեցնող» գործոն կլինի նեոօսմանյան Թուրքիան, որը գործում է Անդրկովկասում, այդ թվում՝ որպես Վաշինգտոնի և հատկապես, Լոնդոնի մտերիմ գործընկեր: Անկարայի համար չկա անհրաժեշտություն փնտրել բալանս հակամարտող կողմերի շրջանում, որոնցից մեկը լրջորեն թուլացել է պատերազմի և սուր ներքաղաքական ճգնաժամի հետևանքով: Անկարայի և Բաքվի միջև կապերի մակարդակը թույլ է տալիս մեծացնել թուրքական ներկայությունը և այդ ժամանակ ռուս խաղաղապահների գործունեության հնարավոր խնդիրները Ադրբեջանում հասարակական կարծիքի համար կխաղան հօգուտ Անկարայի:

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հեշտացնում ռուս խաղաղապահ գործողությունն անկայուն, արագ փոփոխվող տարածաշրջանում, այլ ձեռք է բերում նոր չափումներ Անդրկովկասում:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ