Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարականի դիմումներ են ներկայացրել
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սամվել Հակոբյանը և ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի կարմիր բերետների գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Թովմասյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել։
Գեղամ Մանուկյանը թվարկեց, թե ովքեր են վերջին օրերին պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ նրանց թվում կան դասախոսներ, արտիստներ, դիրիժորներ։
«Այս պահին լուր ստացանք, որ փակ է Իջևան–Երևան մայրուղին` իրենց համերկրացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Եվ վերջապես, պարոնայք ոստիկաններ, հարգելի քաղաքացիներ, հենց նոր տեղեկություն ստացանք, որ ծառայությունից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սամվել Հակոբյանը»,– հայտարարեց Մանուկյանը։
Նրա հայտարարությանը հաջորդեցին ծափահարությունները։
Մանուկյանն ընթերցեց նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի կարմիր բերետների գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Մակիրի Թովմասյանի հայտարարությունը, որում վերջինս հայտնում է, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:43
Правозащитники требуют от Азербайджана освободить всех армянских заключённых, находящихся в его тюрьмах, в том числе бывшего министра правительства Нагорного Карабаха Рубена Варданяна. С призывом вмешаться в ситуацию обратился к бывшему президенту США Дональду Трампу сын Варданяна Давид.
-
2025-06-18 09:36
Военно-воздушные силы Израиля наносят серию ударов в районе столицы Ирана Тегерана, сообщает армия обороны Израиля (ЦАХАЛ) в Telegram-канале.
-
2025-06-18 09:32
Российский предприниматель, глава ГК "Ташир" Самвел Карапетян, сам покинул свой дом в Ереване и сел в полицейскую машину, передает корреспондент Sputnik Армения.
-
2025-06-18 09:30
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху провел телефонный разговор с президентом США Дональдом Трампом, сообщил The Times of Israel израильский чиновник.