Последние новости

Յուրի Կոտենոկ․ «Լքում եմ Երևանը, բայց կվերադառնամ Արցախ»

«Сегодня.ру» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը մեկնում է Հայաստանից, բայց խոստանում է անպայման վերադառնալ Արցախ։ Նա այդ մասին գրել է իր Telegram-ալիքում։

«Ընկերներ, ես հեռանում եմ Երևանից, որպեսզի բուժումն ու վերականգնումը շարունակեմ Մոսկվայում և լիովին վերադառնամ աշխատանքի։ Հայ բժիշկների շնորհիվ անցյալում մնացին ծանր վերքերը, կյանքին ու բնականոն գործունեությանը վերադառնալու 2.5 ամիսը», - գրել է նա։

Նա շնորհակալություն է հայտնել բուժող բժիշկներին՝ Շահեն Դանիելյանին, Միխայիլ Մանուկյանին, Արմեն Հովհաննիսյանին, Իզաբելլա Տիգրանյանին և այլոց:

Կոտենոկն ընդգծել է, որ հետո կվերադառնա Արցախ։ Նրա խոսքով՝ Հայաստանի և հայերի գոյությունն ու փրկությունը Ռուսաստանի հետ սերտ համագործակցության մեջ են, առաջին հերթին՝ պաշտպանական ոլորտում։

Նա վստահ է, որ սորոսականներն ինչ ասես կարող են «փչել», բայց բայց ժողովրդին արդեն չես խաբի, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ