Փակ է Իջևան-Երևան մայրուղին
Հենց նոր ծառայությունից ազատվելու հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստվածության գծով տեղակալ, գնդապետ Սամվել Հակոբյանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Այսօրվա հանրահավաքի ընթացքում չգիտեմ՝ քանի ժամ է պահանջվելու, որ հրաժարականների այն տարափը, որը կա, ես հասցնեմ ընթերցել։ Այս իշխանության ոտքի տակից հողը փախել է, չունի ոչինչ։ Միայն քաղաքական ուժերը չէ, որ պահանջում են։ Ողջունենք նրան, ողջունենք բոլոր այն սպաներին, ովքեր անցնող օրերին իրենց զեկուցագրերով ասացին, որ մեր երկիրը պետք է լինի՝ առանց Նիկոլ Հայաստան»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ անցնող 1-2 օրերին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու և դասադուլին միանալու մասին հայտարարել են Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի հարյուրավոր դասախոսներ և աշխատակազմը, Երևանի բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, դասական երաժշտության ավելի քան 120 երախտավորներ, պրոֆեսորներ, ՀՀ ժողովրդական արտիստներ, վաստակավոր արտիսներ, Ազգային օպերայի դիրիժորներ և մենակատարներ։
«Այս պահին լուր ստացանք, որ փակ է Իջևան-Երևան մայրուղին՝ իրենց համերկրացի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով»,- հայտարարեց Մանուկյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).