Դատախազը պատրաստ է ձեռբակալել Փաշինյանին՝ եթե օբյեկտիվ հիմքեր ունենա
Մի խումբ փաստաբաններ քիչ առաջ դուրս եկան գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումից։ Մոտ 40 րոպե տևած հանդիպման մանրամասները լրագրողներին ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի նախագահ Արթուր Ղազինյանը։
«Նրան հայտնեցինք մեր բոլոր մտահոգությունները՝ հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող նախաքննության ծավալի համակողմանի, լրիվ և օբյեկտիվ լինելու փաստով։ Ներկայացրեցինք արդեն իսկ տված հաղորդումների ճակատագիրը, արդեն իսկ հարուցված քրեական գործերով գործողությունների ընթացքը, ինչպես նաև այսօր է ներկայացված հաղորդման մասին։ Ունեցանք քննարկում որոշ դրվագների մասով, իհարկե, այն չափով, որով հնարավորություն կար։ Հարց հնչեց դատախազին, որ եթե Դուք ունենաք օբյեկտիվ հիմքեր, ունենանք հաստատված մեղք, հիմնավոր կասկած, ապա Դուք կգնաք արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությանը, պատասխանը դրական էր՝այո»,- ասաց նա։
Արթուր Ղազինյանը նշեց, որ հիմա իրավաբանների, պրոֆեսիոնալ նախկին դատախազների, քննիչների, մասնագետների խնդիրն է գործընթացում հիմնավորել, որ ՀՀ-ում տեղի է ունեցել պատմական մասշտաբի աննախադեպ պետական դավաճանություն։
«Պետական դավաճանության հիմքերը ներկայացված են, դատախազը մեր երաշխավորեց, որ հարուցված բոլոր քրեական գործերով համակողմանի և օբյեկտիվ նախաքննություն է ընթանալու։ Ասվեց, որ կձեռնարկվեն բոլոր միջոցառումները, որևէ հարց անպատասպան չի մնալու․․․ Նաև իր առջև դրվեց մի այսպիսի խնդիր, որ Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը, Հայաստանի ներիքն և արտաքին անվտանգության օրեցօր խորացող սպառնալիքներն ունենան մեկ լուծում՝ իրավական։ Իրավաբաններս ակնկալում ենք այդ ճգնաժամի իրավական հանգուցալուծում։ Մենք այս պահին կսպասենք դատախազության գործողություններին»,- հավելեց Ղազինյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 10:35
Непрекращающееся поступление новостей об антироссийских действиях Азербайджана (2025 год уже считают годом существенного охлаждения в российско-азербайджанских отношений) заставляет обратить более пристальное внимание на принятую в этом государстве идеологию шахидизма и её русофобские корни.
-
2025-06-14 10:29
Журналист-международник Аббас ДЖУМА прокомментировал ИАЦ VERELQ удар Израиля по Ирану и возможные действия Тегерана.
-
2025-06-14 09:47
Возможность распространения ирано-израильского кризиса на регион Южного Кавказа не исключена, однако Тегеран не допустит какого-либо изменения границ или геополитических трансформаций. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил иранский эксперт-международник по проблемам Южного Кавказа, преподаватель тегеранского университета ATU Эхсан Мовахедиан.
-
2025-06-14 09:45
88 граждан России, включая известных деятелей культуры, будут эвакуированы из Ирана в ночь на субботу через сухопутную границу с Азербайджаном. Об этом сообщили в оперативных службах.