Վազգեն Մանուկյանը կոչով դիմեց բանակին ու ոստիկանության
Այսօր իմ ընկերները խնդրել էին, որ այստեղ ներկայացնեմ, թե նոր կառավարություն ստեղծվելուց հետո ինչ ծրագիր պետք է այն իրականացնի. Ես պատրաստվեցի, գրեցի, բայց երբ եկա այստեղ, հասկացա, որ այս պահին դա չի կարևորը, դրա ժամանակը կգա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրպրակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Սա ընտրություններ չեն, որ ծրագրերի պայքար գնա: Մի կողմում դրված է հայրենիքի կործանում, մյուս կողմում դրված է հայրենիքի վերականգնում և ռաջ գնալը: Մինչև այսօր ես ամաչում էի, որ մինչև հիմա չենք գցել այդ մարդուն, ամաչում էի մեր ժողովրդի, մեր պետության ինքս ինձ համար: Ես պատասխնատվություն էի զգում, որ պարտությունից հետո նույն գիշերը շպրտըեցինք դուրս այդ մարդուն: Բայց այսօր ես նայում եմ ձեզ ու հպարտ եմ, տեսնում եմ նույն ժողովրդին, որը տարիներ առաջ հպարտ նայում էր դեպի ապագա: Ունեինք թերություններ, կային գողեր, կային հրեշտակներ, բայց մենք մի հասարակություն էինք: Բայց այն ինչ կտարվեց, սարսափելի է: Ամոթն անցավ, եկավ հպարտություն մեր ժողովրդով: Մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլ այդ անցյալը կուղղենք: ԿԿառուցենք այն երկիրը, որի մասին երազում էինք:
Մի մտածեք, թե որևէ կառավարություն կռուցելու է Հայաստանը, Հայաստանը կառուցում է ժողովուրդը, որը այստեղ կանգնած է»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Նա դիմեց հեռուստացույցների ու հեռախոսների առջև նստածներին. «Քարը փեշներիցդ գցեք, ում եք սիրում, ում չեք սիրում կարևոր չի: Հիմա մեր բոլորի պագայի հարցն էէ լուծվում: Եկեք, հետո մենք մեր մեջ կպարզենք՝ ով է ճիշտ, ով է սխալ: Ինչպես պատերազմում բոլոր շերտերն իրար հետ միանում են, որ գնան փրկեն Հայաստանը: Հիմա նորից պատերազմ է, պատերազմ է մեր ապագայի համար:Ես կոչ եմ անում բանակին՝ անհապաղ հայտրարությամբ միացեք մեր ժողովրդին:
ԴԵս կոչ եմ անում ոստիկանությանը, անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին: Ամեն ժամը կարևոր է, դուք ձեզ կարդարացնեք դրանով:
Մի թողեք, որ ժողովուրդն այստեղ հավաքվի օրերով, անցեք մերն կողմը այսօր կլուծենք հարցը: Հայաստանը մենք ենք»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.