Իվետա Տոնոյանը ռազմական դրության չեղարկման վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները վաղը նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստի հրավիրում։ Օրակարգում լինելու է ռազմական դրության չեղարկում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապրակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստան» վաղը նախաձեռնել են Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրում։ Օրակարգում ռազմական դրության չեղարկման հարցն է։ Բոլորդ գիտեք, որ այս իշխանությունը, արհեստականորեն ձգձգելով ռազմական դրությունը, ընդամենը փորձում է սահմանափակել այդտեղ հավաքված մարդկանց գործողությունները։ Մենք հանդես ենք եկել արտահերթ նիստ գումարելու հրավիրելու իրավունքով, եթե իշխանությունը կունենա այնքան համարձակություն, որ վաղն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գան խորհրդարան, հաստատեն օրակարգը և այս օրակարգով քննարկման կմտնեն, միգուցե դեռ ունենան վերջին հնարավորություն իրենց դեմքն ու ապագան փրկելու համար։ Ես հասկանում եմ, որ նրանցից շատերի համար դուխով բառն ընդամենը գլխարկի վրա տպվող տարբերանշան է, բայց գոնե մեկ անգամ ունեցեք այդ դուխը, վաղը եկեք խորհրդարան, մասնակցեք նիստին և միասին չեղարկենք ռազմական դրությունը, այլապես դուք այլևս չեք ունենալու հումանիտար միջանցք, չեք ունենալու ձեր դեմքն ու երեսը փրկելու վերջին հնարավորությունը»,- նշեց Տոնոյանը։
Ըստ Իվետա Տոնոյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծամասնության անունները հանրությանն անծանոթ են, քանի որ 2․5 տարվա ընթացքում նրանք երբևէ չեն խոսել, ժողովրդի հոգսերի մասին չեն մտածել, սակայն ստացել են պարգևավճար։
«Ես վստահ եմ, որ նրանցից մեծամասնության անունները ձեզ ոչինչ չասացին, որովհետև այս 2․5 տարիների ընթացքում դուք իրենց ոչ խոսելիս եք տեսել, ոչ գործ անելիս, ոչ ժողովրդի դարդ ու ցավի մասին մտածելիս ու բարձրաձայնելիս ։ 88 հոգու ճնշող մեծամասնությունը եղել է առանց կենսագրության և նույնն են մնացել։ Միակ բանը, որ իրենք արել սռտացել աշխատավարձ և պարգևավճարներ։ Փոխարենն իշխանությունը մեր բոլորի թիկունքում վաճառել է մեր հայրենիքը։ Մեկ գիշերվա մեջ դավաճանել ու խաբել են ժողովրդին։ Սրա համար այս շենքում վարչապետի աթոռին տարօրինակ սոսնձով կպած անձը պետք է պատասխան տա։ Դու պատասխան ես տալու, վարչապետի աթոռը զբաղեցնող մարդ։ Բացի հայ ժողովրդի առաջ պատասխան տալուց, դու նաև երկնային կյանքում պատասխան ես տալու մեր հերոսների առաջ։ Դու հանգիստ չես ունենալու։ Մեզանից յուրաքանչյուրին դուք կարող եք չսիրել, բայց ձեր հայրենիքը սիրել դուք պարտավոր եք։ Դուք այսօր ունեք հնարավորություն պայքարելու ձեր երկրի ապագայի համար»,- ասաց Իվետա Տոնոյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.