«Ինտերֆաքս-Ուկրաինա». «Տարվա անհաջողակ» անվանակարգը գլխավորել է Փաշինյանը
«Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը հրապարակել է համաշխարհային քաղաքական գործիչների թոփվարկանիշը. «Հաղթողներ և անհաջողակներ-2020», տեղեկացնում է Aysor.am-ը:
Վարկանիշը կազմել է միջազգային հարաբերությունների, քաղաքագետ և միջազգային հարաբերությունների մագիստրոս Անտոն Ռովենսկին:
«Տարվա հաղթողներ» անվանակարգում հավակնորդների թվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Լեռնային Ղարաբաղում հաջող ռազմական արշավը մեծ հաջողություն է դարձել Ադրբեջանի նախագահի համար ներքին ասպարեզում», - նշում է գործակալությունը:
Տարվա 10 թոփ-հաղթողների թվում են նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանը (Թուրքիա), Նարենդրա Մոդին (Հնդկաստան), Սի Ցզինպինը (Չինաստան), Կամալա Հարիսը (ԱՄՆ), Վիկտոր Օրբանը (Հունգարիա), Սադիր Ժափարովը (Ղրղզստան), Ինգրիդա Շիմոնիտեն (Լիտվա) , Մայա Սանդու (Մոլդովա) և Լուիս Արսեն (Բոլիվիա):
«Տարվա պարտվող» անվանակարգը գլխավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի պարտությունն Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության ժամանակ պաշտոնական Երևանը ներքաշել է լուրջ ներքաղաքական ճգնաժամի մեջ: Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը ժամանակի հարց է, ոչ թե սկզբունքային: Հնարավոր է, որ ապագայում Փաշինյանը ստիպված լինի գնալ քաղաքական արտագաղթի՝ իշխանությունը կորցնելուց հետո խուսափելով քրեական հետապնդումից»:
Տարվա 10 թոփ-անհաջողակների թվում են նաև Իգոր Դոդոնը (Մոլդովա), Ալեքսանդր Լուկաշենկոն (Բելառուս), Էմանուել Մակրոնը (Ֆրանսիա), Ուրսուլա ֆոն դեր Լյայենը (ԵՄ), Յարոսլավ Կաչինսկին (Լեհաստան), Միլո Ջուկանովիչը (Չեռնոգորիա), Հաշիմ Թաչին (Կոսովո), Բենիամին Նեթանյահուն (Իսրայել) և Խալիֆա Հաֆթարը (Լիբիա):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.