Последние новости

Սյունիքի մարզպետարան. Որոտան գյուղի մեկ շինություն հայտնվել է վիճարկելի տարածքում

Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինություն հայտնվել է վիճարկելի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը` ներկայացնելով Սյունիքի մարզպետարանի պարզաբանումը։

Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի վարչական շրջանի տներից մեկի տերերին ադրբեջանցիները մեկ ժամ ժամանակ են տվել այն ազատելու համար։

«Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում: Ներկայում այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ