Ոստիկանություն. Վրաններ տեղադրելը նսեմացնում է պատմության և մշակութային հուշարձանները
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել` Հանրապետության հրապարակում նստացույց անողներին հորդորելով պահպանել օրենքի մի շարք նորմեր։
«Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքեր, այդ թվում՝ պետական մարմինների շենքեր քաղաքացիների և պետական ծառայողների ազատ մուտքն ու ելքը։ Բացի այդ, պետք է թույլ չտալ այլ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների երթևեկության անհամաչափ սահմանափակումներ»,–նշված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Հավաքի մասնակիցներին ոստիկանությունը հորդորում է նաև զերծ մնալ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, նաև հրապարակի համալիրն առանց իրավասու մարմինների թույլտվության օրենքով չնախատեսված այլ նպատակներով օգտագործելուց, այդ թվում՝ վրաններ տեղադրելու եղանակով։
Ոստիկանությունը վրանների տեղադրումը պատմության և մշակութային հուշարձաններին հարող տարածքներում դիտարկում է անհամատեղելի այդ վայրի պատմական և մշակութային նշանակության հետ և դրա գեղարվեստական արժեքը նսեմացնող, քանի դեռ առկա չէ իրավասու պետական մարմնի համաձայնությունը՝ կոնկրետ հավաքի անցկացման համար վրանների տեղադրման կամ այլ առարկաների օգտագործման վերաբերյալ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.