Արցախի օմբուդսմեն․ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է նվազագույնը 60 քաղաքացիական անձ
Սեպտեմբերի 27 - նոյեմբերի 9-ը Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է նվազագույնը 60 քաղաքացիական անձ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արտակ Բեգլարյանը, որն այսօր հեռանում է Արցախի օմբուդսմենի պաշտոնից, տեղեկացնում է News.am-ը:
Զեկույց է պատրաստվել զոհված քաղաքացիական անձանց վերաբերյալ, այսօր նախատեսվում է այն հրապարակել: Դրա մեջ նշված կլինեն անուններ և զոհվելու որոշ հանգամանքներ: Բեգլարյանի խոսքով՝ 39 մարդ զոհվել է մարտական գործողությունների հետևանքով, այսինքն՝ զոհվել են հրթիռների, արկերի, ռումբերի ուղիղ հարվածի հետևանքով: Մնացյալի մասին հայտնի է, որ սպանվել են գերության մեջ կամ օկուպացված տարածքներում: Մեծ մասի մարմինները հայտնաբերվել են: Կան նաև այլ տվյալներ, որոնք ստուգվում են: Բեգլարյանը շեշտեց քաղաքացիական զոհերին կարգավիճակ տալու անհրաժեշտությունը, որ ընտանիքի անդամները կարողանան աջակցություն, սոցիալական երաշխիքներ ստանալ:
Եվս գրեթե 40 մարդ անհետ կորած է պատերազմի ժամանակ կամ պատերազմից հետո: Մի քանի հոգու վերաբերյալ գերեվարման վկայություններ կան: Վիրավորվել է նվազագույնը 163 մարդ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.