Ավագանին հաստատեց Երևանի 2021-ի բյուջեն
Երևանի ավագանին այսօր ընթացող նիստի ժամանակ հաստատեց Երևանի 2021 թվականի բյուջեն:
Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը հայտնեց` Երևանի հաջորդ տարվա բյուջեում նախատեսվում է եկամուտների գծով՝ 92 մլրդ 420 մլն 288 հազար 700 դրամ, ծախսերի գծով՝ 100 մլրդ 776 մլն 765 հազար 500 դրամ, իսկ դեֆիցիտը (պակասուրդը)` 8 մլրդ 356 մլն 476 հազար 800 դրամ։
«2021 թվականին Երևանի համար առաջնահերթ է այն նոր և շարունակական ծրագրերի իրագործումը, որոնք միտված են լինելու տարածքային համաչափ և կայուն զարգացմանը։ Բացի այդ, բարեկարգ, հարմարավետ միջավայրի ձևավորման շարունակությունը պետք է ապահովվի, ինչպես նաև ենթակառուցվածքների արդիականացումը շարունակվի»,–ասաց Ներսիսյանը։
Նրա խոսքով` հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները, որոնցով գույքահարկը բարձրանում է։ Սրա հետևանքով 2021 թվականի բյուջեում հարկային եկամուտները 2019-ի փաստացի հավաքագրված հարկային եկամուտներից ավելի կլինեն 41 տոկոսով:
Իսկ ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա 2021-ին դրանց համար նախատեսվել է 1 մլրդ 23 մլն դրամ։ Սա, ի դեպ, 49 տոկոսով քիչ է, քան` 2020-ին նախատեսված գումարը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.