Последние новости

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԾԱՌՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ, ԿԱՄ՝ Ո՞Վ Է «ԱԿՏ» ԿԱԶՄԵԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ

Ժողովրդավարության և օրինականության մասին մարդկանց իղձերի ալիքի վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի «հեղափոխականները» շատ արագ վերածեցին երկիրն իրենց սեփական կալվածքի, իսկ պետական բռնաճնշիչ ապարատը՝ ընդդիմախոսների քաղաքական հետապնդման միջոցի։ Օրինակները շատ են։ Գորիս քաղաքի երիտասարդ քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ կապված վերջին դեպքը, որը չվախեցավ իրենց անուններով կոչել իրերն ու վարչապետ Փաշինյանին, ապշեցնում է, թեև նույնիսկ զարմանալու և վրդովվելու համար արդեն պարզապես ուժ չկա…

Առուշ Առուշանյանի փաստաբաններից մեկի խոսքերով՝ իրականում հենց Փաշինյանին Գորիս մտնել թույլ չտալու վերաբերյալ քաղաքապետի կոչն է առիթ ծառայել քրեական գործ հարուցելու և նրան ձերբակալելու համար: Քննչական կոմիտեն, կատարելով անհավասարակշիռ վարչապետի կամքը, փորձեց նրա դեմ գործ հարուցել մարդկանց իբր ապօրինի հավաք կազմակերպելու մեղադրանքով։ Մինչդեռ դատարանը անիրավաչափ ճանաչեց նրան ձերբակալելու որոշումը։ Եվ նման դեպքերը, երբ դատարանները հրաժարվում են բավարարել կապը կտրած վարչապետի քաղաքական ախորժակը, արդեն տասնյակ ու հարյուրավոր են։

Քաղաքապետին ներկայացված մեղադրանքների թվում նշված է ուք կծիծաղեք) անցած ամռանը կտրված մի ծառ, որի հետ Առուշ Առուշանյանը նույնքան առնչություն ունի, որքան… ցանկացած այլ մարդ: Բանն այն է, որ տարածքը, որին վերաբերում է խոսքը, 1999 թվականից պատկանում է Առուշի հորը, հայտնի գործարար և շինանյութի արտադրության «Առանցք» մայրաքաղաքային ընկերության սեփականատեր Գագիկ Առուշանյանին։ Այդ տարածքը գտնվում է Գորիսի ծայրամասում, հենց անտառի տակ, և ամռանը որոշվել էր մաքրել այն, կարգի բերել, մի խոսքով՝ բարեկարգել, որպեսզի հնարավոր լինի տնտեսական գործունեություն կազմակերպել։ Արդյունքում ծառը կտրել են։

Ինչպես ասաց «ԳԱ»-ի թղթակցին «Առանցք» ընկերության հիմնադիր տնօրեն Գագիկ Առուշանյանը, դեռ այն ժամանակ ակտ է կազմվել, որի տակ կար ամբողջ 13 ստորագրություն ու կնիքներ՝ սկսած բնապահպանական տեսչությունից։ Պետությանը պատճառած վնասը գնահատել են ամբողջ 100 հազար դրամ։ Քաղաքապետի հայրը տարակուսում է. դե, թող այդ ակտը գրեին «Առանցք» ընկերության վրա, և գումարի փոխանցումն իրեն երկար սպասել չէր տա։ Բայց ո՜չ. գերադասել են պահել այդ «կոմպրոմատը» Գորիսի քաղաքապետի դեմ ուղղելու համար, և քաղաքական հարմար պահին ներկայացրեցին դա։

Այս ամենից պարզապես նողկանք ու զազրանք ես ապրում։ Հարևան պետությանն այսօր տարածքներ են հանձնում՝ բլուրներով, ճանապարհներով, տներով ու ամբողջ գյուղերով։ Ցանկության դեպքում որքա՞ն կգնահատեին Քննչական կոմիտեում, օրինակ, կորսված և սահմանակից տարածքում մնացած ծառերը։ Ասենք՝ ի՜նչ ծառեր. անտառնե՛րը: Եվ այդպիսի «ակտի» տակ բավական կլիներ միայն մեկ ստորագրություն՝ Գլխավոր դատախազության։

Գագիկ Առուշանյանը, որի ընկերությունը միայն անցած տարի պետական գանձարան է վճարել մոտ 2 մլն դոլար և մշտապես պատկառելի տեղեր զբաղեցրել Հայաստանի խոշորագույն հարկատուների թոփ-1000-ում, անցնող տարվա արդյունքներով գնահատում է տնտեսվարող սուբյեկտների և ողջ երկրի տնտեսության վիճակը որպես աղետալի: Իսկ կառավարության ուշքն ու միտքը միայն Գորիսի անտառի եզրի մեն-միակ ծառի ճակատագիրն է

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «НОВОЕ», ПРИУСАДЕБНОЕ, СЕЛЬСКОЕ ХОЗЯЙСТВО?
    2025-06-16 09:38

    «Революционные» крестьяне с родины Пашиняна поднимут аграрное производство… прямо у дома Потерпев крушение по всем направлениям аграрного развития, Пашинян на последнем заседании правительства объявил о том, что «старого сельского хозяйства не существует». Как и во всех случаях своих провалов из-за крайней некомпетентности, виновной объявлена вся сфера, долю которой в структуре ВВП Армении правительству удалось почти уполовинить, доведя ее с 15% в 2017 году до 7,9% в 2024-м…

  • «ПЕРЕГРЕТЫЕ» НОВОСТРОЙКИ
    2025-06-16 09:35

    Удастся ли правительству плавно спустить «ипотечный пузырь» или он лопнет? Центральный банк Армении считает возможным замедление активности на рынке недвижимости республики, сказал глава финансового мегарегулятора Мартин Галстян.

  • БЕСПОМОЩНЫЕ ГОСПРОГРАММЫ ДИЛЕТАНТОВ
    2025-06-14 10:19

    Почему в Армении не производят порох, зубную пасту и оксид титана В прошлом материале мы задались вопросом, что дали армянской экономике десятки генерированных Министерством экономики неэффективных программ господдержки сельского хозяйства и промышленности, кроме пущенных на ветер средств налогоплательщиков. Сегодня – продолжение темы…

  • ВЫЧИСЛИТЕЛЬНЫЙ ИИ-ЦЕНТР – ГАРАНТ БЕЗОПАСНОСТИ И БУДУЩЕГО?
    2025-06-13 10:28

    После «покорения космоса» Пашинян спешит в очередной раз «поделить шкуру неубитого медведя» Пашинян, отложив в сторону повестку, начал заседание правительства 12-го июня с новости о том, что в Армении будет построен Центр обработки данных с применением искусственного интеллекта (ИИ/AI) - AI data center, в создание которого компании Firebird и Nvidia инвестируют полмиллиарда долларов США. И хотя проект начнет реализовываться только с 2026 года, Пашинян уже сегодня «выжал» из этой новости все, что только возможно. Очень напоминает его историю «покорения космоса» с запуском первого армянского спутника, о которой сегодня представители властей предпочитают помалкивать…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ