Գախարիա. Ղարաբաղում վերջին իրադարձությունների արդյունքում տարածաշրջանում խաղացողների թիվն ավելացել է
Ղարաբաղում վերջին իրադարձությունների արդյունքում տարածաշրջանում խաղացողների թիվն ավելացել է, և ներկայիս իրավիճակում Թբիլիսիի շահերից է բխում տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերների ներկայությունն ուժեղացնելը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, տեղեկացնում է News.am-ը:
«Այսօր պետք է շատ զգույշ գնահատել և խոսել տարածաշրջանի իրավիճակի մասին, քանի որ տեղի ունեցածի վերջնարդյունքը, ցավոք, դեռ ոչ ոքի համար պարզ չէ: Դրա համար ժամանակ է պետք: Սակայն միանշանակ պարզ է, որ Վրաստանի անվտանգության և տարածաշրջանում նրա շահերի ամրապնդման համար մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ տարածաշրջանում մեր ռազմավարական գործընկերների ներկայությունն ուժեղացնելու համար: Վերջին զարգացման արդյունք դարձավ այն, որ տարածաշրջանում խաղացողների թիվն ավելացավ»,-ասել է Գախարիան, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման հետ կապված Վրաստանը «կարողացել է չեզոքություն պահպանել, ինչը թույլ է տվել պահպանել հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունները»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.