Последние новости

Դադիվանքի հոգևորականներին ու խաղաղապահներին նվերներ կուղարկեն Մոսկվայից

Դադիվանքի հոգևորականներն ու տաճարը պահպանող ռուս խաղաղապահները Սուրբ ծննդյան տոնին նվերներ կստանան բարեգործական ակցիայի շրջանակում: Միջոցառման կազմակերպիչներն են Մոսկվայի պատմական կենտրոնում գտնվող Հարության տաճարն ու «Մարտական եղբայրություն» վետերանների համառուսաստանյան կազմակերպությունը, տեղեկացնում է Sputnik Armenia:

Վանահոր սոցիալական գծով օգնական Դմիտրի Զախարովի խոսքով` եկեղեցին ամեն տարի փորձում է տոն կազմակերպել նրանց համար, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել։

«Սովորաբար մենք շնորհավորում ենք տարեց ծխականներին, մասնակցում տարածաշրջանային նախագծերին, նվերներ ենք ուղարկում Սիրիայի կիրակնօրյա դպրոցների երեխաներին։ Բայց 2020-ն առանձնահատուկ բարդ տարի էր, և մենք ուզում էինք ավելի շատ մարդկանց շնորհավորել: Այսպես ծնվեց նվերներ հավաքելու և դրանք Դադիվանք ուղարկելու գաղափարը։ Իսկ «Մարտական եղբայրության» մեր ընկերները ծանրոցը կհասցնեն Ղարաբաղ», - ասում է նա։Նշենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ հրադադարի մասին հայտարարության արդյունքում Քարվաճառի շրջանը Դադիվանք հետ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց ՌԴ խաղաղապահները վերահսկում են այն։ Ուխտավորները վանք են այցելում զինվորականների ուղեկցությամբ։

«Մարտական եղբայրություն» կազմակերպությունը կշնորհավորի նաև Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս սակրավորներին: Արդյունքում Սուրբծննդյան նվերներ կստանան ավելի քան 150 հոգի։

Նվերներն ուղարկելու հարցում օգնում են հավատացյալները։ Ոմանք ակցիային մասնակցելու համար նույնիսկ աշխատանքի չեն գնում։

«Ես աշխատում եմ դպրոցում, բայց այսօր խնդրել եմ, որ չգնամ, - պատմում է կամավոր Տատյանա Սոլոդուխան: - Մանկուց մասնակցում եմ նման միջոցառումների, ուզում եմ, որ խաղաղապահներն ուրախանան մեր նվերներից։ Մենք հատուկ ընտրել ենք և՛ փաթեթավորումը, և՛ բացիկները»։

«Մեր կամավորները միայն հավատացյալները չեն, բայց բոլորը սրտանց են օգնում,– պատմում է Օլգա Բոկատայան: – Մենք բոլորս խաղաղ ծառայություն ենք մաղթում Ղարաբաղում առաքելություն իրականացնող զինվորականներին»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ