Последние новости

ԲՀԿ խմբակցությունն աշխատանքային քննարկում կանցկացնի սահմանների ճշգրտման խնդրով

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն աշխատանքային քննարկում կանցկացնի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի և սահմանների ճշգրտման թեմայով: Այս մասին News.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից:

«Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով»,- ասված է հաղորդագրությունում:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ