Թաթոյան․ Հնչել են զինված հեղաշրջման կոչեր. Դա անթույլատրելի է
Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀայաստանիՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է:
Այս օրերին տեղի ունեցող ընդդիմության զանգվածային ակցիաների կազմակերպիչները պարտավոր են նկատի ունենալ, որ ընդդիմությունը նույնպես պետականության ինստիտուտ է, ընդդիմությունից նույնպես կախված է երկրում մարդու իրավունքների վիճակն ու համերաշխությունը , ուստի պետք է գործել ըստ այդմ:
Իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում:
Այս ամենին զուգահեռ, իրավապահ ու մյուս իրավասու պետական մարմինները պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե՛ իրենց սեփական գործողություններում, թե՛ երկրում՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 16:55
Представители Международного комитета Красного Креста (МККК) в последний раз посетили удерживаемых в Азербайджане армян в июне. Об этом в беседе со Sputnik Армения сообщила руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни.
-
2025-07-30 16:54
Официальный представитель МИД России Мария Захарова сегодня, 30 июля, отвечая на вопрос об информации в азербайджанских СМИ о необходимости углубления сотрудничества с НАТО, упомянула Армению.
-
2025-07-30 16:53
Заместитель генерального директора компании «Электрические сети Армении» Лилия Шушанян освобождена от должности. Об этом пишет «ArmLur.am».
-
2025-07-30 15:58
Российская экономика за годы нахождения под санкциями выработала к ним иммунитет, заявил пресс-секретарь президента Дмитрий Песков, комментируя угрозы американского лидера Дональда Трампа ввести новые ограничительные меры. Комментарий Пескова приводит РИА Новости.