Գերասիմովը հայտարարել է Ղարաբաղում մարդասիրական աղետը կանխելու մասին
Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել է մարդասիրական աղետը կանխելու և տեղի բնակչությանը պաշտպանելու համար, տեղեկացնում է Aysor.am-ը:
Այս մասին նա ասել է արտասահմանյան կցորդների համար ճեպազրույցի ժամանակ:
«Մարդասիրական աղետը կանխելու և տեղի բնակչությունը պաշտպանելու համար, համաձայն հակամարտության գոտում եռակողմ պայմանագրերի, անհապաղ տեղակայվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը՝ Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադից», - Գերասիմովի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ ռուս խաղաղապահների ստորաբաժանումներն այժմ ամբողջությամբ վերահսկում են Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղի տարածքը:
Նրա խոսքով՝ 23 դիտակետերում խաղաղապահներն ապահովում են հրադադարի ու ռազմական գործողությունների պայմանավորվածությունների իրականացումը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.