Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՋՈՂՎՈՒՄ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻՆ ԼԻՆԵԼ ԱՅՍՉԱՓ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Ինձ բացարձակապես չի անհանգստացնում դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի նկատմամբ պղծության կոչը, առավելագույնը կգտնվեն մի քանի տասնյակ մոլորյալներ (թեպետ՝ դա էլ քիչ հավանական է), որոնք ոստիկանների կողմից շրջապատված ու նրանց անմիջական պաշտպանության ներքո, կփորձեն աղմուկ բարձրացնելով և մի փոքր էլ անհանգիստ վազվզելով, շարժման պատրանք ստեղծել։ Ինքս էլ եմ լինելու Մայր Աթոռում, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իրական հետևորդներին կխնդրեի չտրվել սադրանքների և անհարկի չտարվել մոլորյալների քթերը կոտրելու գայթակղությամբ։
Ինձ անհանգստացնում է այլ բան՝ ինչպե՞ս է հաջողվում թրքական աղբյուրներից սնվող ապազգային ուժերին այս ամենից հետո դեռ լինել այսչափ ինքնավստահ, հրապարակային կոչեր անել (միջին կարգի մասնագետն անգամ, ցանկության դեպքում՝ կպարզի իրական «հերոսին»), սա ի՞նչ անպատժելիության, թերևս, ընտրանքային պատժելիության մթնոլորտ է, չհասկացա՞ք, որ ձեր ժամանակն արդեն սպառվել է։ Աստված մեր Ազգին պահապան։
Հ.Գ. Ինձ ոմանք զգուշացրել էին, որ կոնկրետ, անվանական հանրային դեմքերի տխմար նախաձեռնությամբ ակցիաներ են ծրագրավորում, դեռ այն ժամանակ եմ արձագանքել, որ դա քիչ հավանական է։ Իհարկե, դա չէի բացատրում, այդ դեմքերի «դրական» կերպարով ...»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.