Պետդումայի խոսնակ. Եթե համաձայնագիրը չստորագրվեր, ապա ՌԴ-ն խնդիր կունենար անմիջական հարևանությամբ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ ձեռք բերված համաձայնությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունած ամենակարևոր որոշումներից մեկն է և թույլ է տվել խուսափել ողբերգությունից: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ամփոփելով աշնանային նստաշրջանի արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահի ընդունած կարևորագույն որոշումների թվում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ համաձայնության ձեռքբերումը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Սա թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը և պահպանել մարդկային կյանքերը, հաջողվեց կանխել ողբերգությունը»,- նշել է Վոլոդինը:
Նրա խոսքով՝ եթե այդ համաձայնագրերը չստորագրվեին, ապա Ռուսաստանը «ահռելի խնդիր կստանար անմիջական հարևանությամբ»:
«Բայց ամենագլխավորը՝ մարդիկ կարող էին զոհվել, ողբերգությունն անչափ լուրջ ծավալում կունենար: Հենց այն բանի շնորհիվ, որ նախագահը կարողացավ հակամարտող կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ և հանգել այդ որոշումներին, մենք այսօր խոսում ենք իրավիճակի կարգավորման, խաղաղ գործընթացների մասին: Սա մեր երկրի համար շատ կարևոր է, նաև քաղաքացիների կյանքի համար, որոնց վտանգ էր սպառնում»,- շեշտել է Վոլոդինը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.