Շուռնուխի գյուղապետ․ Իրենք իրենց մեջ GPS-ով սահմանների ճշտում արեցին ու գնացին, ոչինչ չասացին
Մոտ մեկ ժամ GPS-ով սահմանների ճշտում անելուց հետո՝ ադրբեջանական, ռուսական ներկայացուցիչներն ու մեր սահմանապահները լքել են Շուռնուխի տարածքը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
«Անձամբ ես ներկա չեմ եղել, չեմ կարող ասել՝ ինչ արդյունքի հասան։ Ոչ մեկին ոչինչ չեն ասել, որ, օրինակ, պատրաստվեք, տեղափոխվելու եք և այլն։ Ընդամենն իրենք իրենց մեջ սահմանների ճշտում արեցին ու գնացին»,- նշեց Արշակյանը։
Շուռնուխի գյուղապետի խոսքով՝ այս պահին գյուղում իրավիճակը նորմալ է, խուճապ չկա։
«Ամեն մարդ իր տանը նստած է՝ մարտական տրամադրությամբ, պատրաստ են, որ էդ հողերը չզիջեն։ Տեսնենք՝ վերջնական ինչ որոշում կլինի, կհասկանանք»,- ընդգծեց նա։ Ավելի վաղ Շուռնուխի գյուղապետը մեզ հետ զրույցում ասել էր, որ ադրբեջանցիները Շուռնուխում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.