Последние новости

Ալիևը նախատեսում է 2021 թվականին ավելացնել Ադրբեջանի ռազմական ծախսերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ հաջորդ տարվա բյուջեում ռազմական ծախսերի ավելացում է նախատեսվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ Ալիևն ու նրա տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Ղարաբաղի Կուբաթլու և Զանգելան շրջաններ:

«Ադրբեջանի 2021 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն, երկրի պաշտպանության և անվտանգության ծախսերը կազմելու են 2,7 միլիարդ դոլար, ինչը 550 միլիոն դոլարով ավելի է, քան նախորդ տարի։ Մենք շարունակելու ենք ուժեղացնել մեր բանակը: Այժմ քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն: Իմ նախաձեռնությամբ ռազմական ծախսերն ավելանում են:

Նախևառաջ, որ պատերազմի ժամանակ մենք շատ զենք և զինամթերք ենք օգտագործել, դրանք պետք է համալրվեն: Միևնույն ժամանակ, նախատեսում ենք շարունակել ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ»,- նշում է աղբյուրը՝ մեջբերելով Ալիևի խոսքը, տեղեկացնում է Panorama.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ