Դավիթ Բաբայան. Հասարակությանը բաժանող իշխանությունը նրան անխուսափելիորեն աղետի կտանի
Չափերով այնպիսի փոքր և պետությունների բարդ աշխարհաքաղաքական շրջապատում գտնվող պետությունների համար, ինչպիսին Հայաստանն է, պահանջվում է անցկացնել ճիշտ և սթափ քաղաքականություն, պետության անվտանգության ապահովման գործում գլխավոր դերակատարում ունի հենց իշխանությունը: Բայց եթե չի համապատասխանում որոշակի հիմնական չափորոշիչների, կարող է հանգեցնել ընդհանրապես պետականության ոչնչացմանը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Պահպանողական կուսակցության ղեկավար, պատմագիտության դոկտոր Դավիթ Բաբայանը:
«Ինչպիսի՞ն են իշխանության հիմնական նշանները: Իշխանությունը հասարակության հայելին է, և ցանկացած հասարակություն արժանի է իր իշխանությանը: Իշխանությունն արտացոլում է հասարակության ներքին պոտենցիալը, արատները, ուժեղ և թույլ կողմերը: Բայց հայկական պետության պատմության մեջ կան մի շարք վտանգավոր միտումներ, որոնք դերսևորվում են նույնիսկ տերմինաբանության մեջ: Օրինակ՝ «իշխանություն» բառը: Սա հայերեն բառ չէ, այն փախառություն է, իսկ իմաստն արտացոլում է վարքագծի ձևը. հիմքում հստակ լսվում է «խան»՝ տիրակալ: Սա իշխանության այլ անձնավորում է: Սա իշխելն է, այլ ոչ թե ղեկավարելը: Այն օտար է իշխանության հայկական ընկալմանը: Իսկական բառը «կառավարիչ»-ն է, որում նկատելի է հին եվրոպական «կառ» արմատը՝ կառուցել, կարեկցանք: Հենց այս բառն է անցյալում մարմնավորել իշխանություն հասկացությունը՝ որպես խղճի և պատվի պետություն: Բայց տեղի է ունեցել փոխակերպում, և իշխանությունը դարձել է հատուկ դաս: Սակայն այն պետք է ղեկավարի, կառավարի, այլ ոչ թե հրամայի: Մի բան է կառուցող և կարեկցող իշխանությունը, միանգամայն այլ բան՝ խանը: Փոխառությունը օտար լծի հետևանքն էր և ծագում է հին ժամանակներից:
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի իշխանությունը: Դրանից շատ բան է կախված՝ հասկանալու համար նաև ներկայիս իրավիճակը: Մեզ պետք են երկու հիմական չափորոշիչներ՝ իշխանություն ունեցողների պրոֆեսիոնալիզմ և բարոյական որակներ: Եթե կան բարոյական որակներ, բայց պրոֆեսիոնալիզմ չկա, սխալներ կլինեն: Եթե հակառակը՝ իշխանություն ունեցողները ժողովրդին կդարձնեն իրենց նեղ նպատակների սպասավորը: Անչափ կարևոր է, որ հանրությունը հասկանա իշխանության իմաստը, իսկ դրա համար նա պետք է գրագետ լինի, մանկապարտեզից ստանա հայրենասիրական դաստիարակություն: Մենք պետք է ազատվենք անգամ իշխանության վերաբերյալ օտար տերմիններից: Ամենավատ վիճակն այն է, երբ վատ պետությունը դառնում է ժողովրդի գոյության գլխավոր սպառնալիքը: Դրան է հանգեցնում իշխանության այլասերումը:
Մենք կանգնած ենք շատ բարդ խաչմերուկում: Իշխանությունը պետք է համախմբի հասարակությանը, այլ ոչ թե նրան բաժանի: Հասարակության բաժանող իշխանությունը նրան անխուսափելիորեն աղետի կտանի: Մենք շատ ենք մոտեցել այն սահմանագծին, երբ սեփական պետությունը կարող է սպառնալիք դառնալ մեր գոյությանը: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է վերանայել իշխանության մեր ընկալումը: Սա բարդ գործընթաց է, և ամենակարևորը հասարակությանը կրթելն է: Իշխանությունը, որը փորձում է հրաժարվել ազգային արժեքներից և լավ ավանդույթներից, չի կարող երաշխավորել հասարակության առաջընթաց զարգացումը: Ուստի այս ենթատեքստում, հատկապես ճակատագրի այդպիսի սարսափելի հարվածներից հետո, առաջինը, որ պետք է անել՝ իշխանության հանդեպ մեր վերաբերմունքի, ընդհանրապես իշխանություն հասկացության վերանայումն է: Եթե չկարողանանք, մեզ ավելի բարդ ժամանակներ են սպասվում»,- նշեց Դավիթ Բաբայանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.
-
2025-06-05 11:57
Армянские компании "Лейя" и "Роялсис Энджиниринг" передадут в дар государству детали и инвентарь для авиационной техники.
-
2025-06-05 11:55
Музей военной истории "Мать Армения" будет включен в состав Музея истории Армении. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 11:53
Федеральная служба безопасности России заявила, что неправительственная организация "Британский совет" занималась сбором информации о ситуации в стране в условиях специальной военной операции. ФСБ также рекомендует дружественным государствам пресечь деятельность этой структуры на своей территории.