Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՑՆԻ ԱՆՓՈՐՁ ՄԱՐԴԿԱՆՑ: ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՊՔԸ ՎԿԱՅՈՒՄ Է, ՈՐ ԴԱ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Մոսկվան պետք է մեծացնի Հայաստանում ռազմական ներկայությունը
Մոսկվան պետք է մեծացնի Հայաստանում ռազմական ներկայությունը, անհրաժեշտ է քննարկել հավելյալ աջակցության հարցերը: Այս մասին Ռուսաստանի Հայերի միության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
ՆՐԱ ԽՈՍՔՈՎ՝ ՍԱ ԱՅՆ ԴԵՊՔՆ Է, երբ Ռուսաստանը չպետք է ուշադրություն դարձնի Հայաստանի շրջափակմանը, առավել ևս, որ Վրաստանը չի ցանկանում դրան խոչընդոտել: «Ռուսաստանը վերջին պատերազմի ժամանակ ոչ հրապարակավ, սակայն ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերեց Հայաստանին և Բաքվում այդ մասին լավ գիտեն: Չպետք է մոռանալ Գյումրիում ռազմաբազայի առկայության մասին: Եվ այսօր Ղարաբաղում ռուսական խաղաղապահ օպերացիան պատերազմը կանխելու գլխավոր երաշխավորն է, որին Հայաստանը պատրաստ չէ, քանի դեռ չեն լուծվել նրա ներքին խնդիրները: Այդ առաքելությունն ամրապնդվել է ՌԴ ԱԻՆ աշխատակիցների շնորհիվ: Բացի այդ, Հայաստանի սահմանները պահպանում են Ռուսաստանի սահմանապահ ջոկատները: Սյունիքի մարզում նոր դիրքեր են հայտնվել»,-նշել է նա:
Հայաստանը պետք է դառնա ռուսական Իսրայել Կովկասում
Հայաստանը պետք է դառնա ռուսական Իսրայել Կովկասում, այդ մասին խոսում էր Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը, հայտարարել է Զատուլինը:
«ԱՐԴՅՈ՞Ք ՄԵՆՔ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ այդ դերը: Ոչ բոլոր դեպքերում»,-հավելել է նա:
Նրա խոսքով՝ ցանկացած դեպքում պետք է հաշվի առնել Թուրքիայի ավելացող ախորժակը, որի դեմ Ռուսաստանը պայքարել է տասնակ անգամներ, և որը Ղրիմը ռուսական չի ճանաչում, Սիրիան՝ սիրիական և այլն:
«Ռուսաստանում վտանգավորության աստիճան ավելացել են գաղափարները, թե դա մեր պատերազմը չէ և մեր խնդիրը չէ: Կան մարդիկ, օրինակ՝ Մաքսիմ Շեվչենկոն, ովքեր ուրախանում են հայերի պարտությունից: Ես կոչ չեմ անում փնտրել ժողովրդի թշնամիների, սակայն մենք պետք է ճանաչենք այն մարդկանց, ովքեր մեզ մոլորեցնում են: Նրանք նախ ասում էին, թե Ռուսաստանը չպետք է մասնակցի այդ գործընթացիներին, իսկ այժմ ողջունում են Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը»,-ընդգծել է ռուս պատգամավորը:
Իրավիճակը սահմանին ՀՀ իշխանությունների` պետության շահերը պաշտպանելու անկարողության արդյունք է
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի համատեղ սահմանազատման գործընթացի բացակայությունը հայկական կողմի պարտության և Հայաստանի իշխանությունների` պետության շահերը պաշտպանելու անկարողության արդյունք է, ասաց Զատուլինը:
«ԱՅՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ, ԵՐԲ ՄԵՆՔ ԽՈՍՈՒՄ ԵՆք լուրջ գործընթացների մասին, ապա հնարավոր է ապահովել Ռուսաստանի ներկայությունը, բայց այստեղ կարևոր է Հայաստանի կարծիքը: Առաջին հերթին Հայաստանը պետք է լուծի այս խնդիրները, և ոչ ոք դա չի անի Երևանի փոխարեն: Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող զբաղվել այդ խնդիրներով, ապա նրանք պետք է փոխարինվեն դրան ընդունակ ուժերով: Դա պետության պաշտոնական պարտականությունն է»,- ասել է նա:
Պուտինի դիրքորոշումն ամբողջ իրավիճակի վերաբերյալ, ինչպես նշեց Զատուլինը, հաճախ որպես անձնական աջակցություն է ընկալվում Փաշինյանին, սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ:
Պատգամավորը խոստովանեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք չի մեկնի Երևան` «որևէ մեկին անհարմար դրության մեջ չդնելու համար»:
«Ես այդ իշխանության սկզբունքային քննադատն եմ: Միևնույն ժամանակ, կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ մոխրից վերածնվել գիտի: Համոզված եմ, որ այդպես կլինի նաև այս անգամ: Եվ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան ավելի լավ: Ռուսաստանը չի կարող խառնվել Հայաստանի ներքին գործերին, բայց ինձ հարցեր են անհանգստացնում Սյունիքի միջով ինչ-որ միջանցքներ ճեղքելու ցանկության հետ կապված և այլն: Ստորագրել կարելի է ցանկացած բան, բայց հարցն այն է, թե ինչ մթնոլորտում է դա արվում: Չեմ կարծում, որ այս կետերը պետք է առաջ քաշել Էնվերի մասին հայտարարություններին զուգահեռ և այլն: Ճանապարհներ բացել և այլն հնարավոր է, բայց` բոլորովին այլ միջավայրում, սակայն եթե դա չկա, ես այդ հարցում չէի շտապի»,- շեշտեց նա:
Զատուլինը հիշեցրեց նաև, որ ռուսական կողմից հայտարարություններ են եղել ահաբեկիչների վերաբերյալ Արցախում: «Պետք է նախ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, և անհրաժեշտության դեպքում դեմարշներ անել` անկախ ամեն ինչից: Լուրեր կամ ծրագրեր կան Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները սիրիացի ահաբեկիչներով բնակեցնելու մասին, այդ թվում` ԻՊ-ի շարքերում կռվածներով»,- եզրափակեց պատգամավորը:
«Շրջաններ կարգավիճակի դիմաց» ծրագրին աջակցել են և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացի շրջանակում «Շրջաններ կարգավիճակի դիմաց» ծրագրին աջակցել են և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան, հայտարարել է պատգամավորը:
«ԱՅՈ, ԵՂԵԼ Է ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ, հանդիպումներ կազմակերպելու փորձեր, սակայն ոչ ավել»,-նշել է նա:
Զատուլինը նշել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան այժմ բավական օբյեկտիվ դիրքորոշում են զբաղեցնում:
«Ամեն դեպքում որպես Հայաստանի գործընկեր Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է, և երբ Հայաստանում ներքին գործընթացներ են տեղի ունենում, պետք է հաշվի առնել դա և քաղաքականություն վարել՝ ելնելով այդ փաստից»,-հավելել է պատգամավորը:
Վստահ եմ Վազգեն Մանուկյանի հմտության և հայրենասիրության մեջ
Հայաստանը պետք է գլխավորի հայրենասեր և փորձառու անձնավորություն: Գիտեմ, որ մի շարք կուսակցություններ Վազգեն Մանուկյանին առաջադրել են որպես երկրի վարչապետի թեկնածու, ես վստահ եմ նրա հմտության և հայրենասիրության մեջ, ասաց Զատուլինը:
«ԵՍ ՆՐԱՆ ՎԱՂՈՒՑ ԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ: Նա երիտասարդ չէ, սակայն դա ոչ թե թերություն, այլ առավելություն է»,- նկատեց պատգամավորը:
Նրա խոսքով` նոր իշխանությունները, առաջին հերթին, պետք է միջոցներ ձեռնարկեն` ճգնաժամը դադարեցնելու, հասարակության վստահությունը իշխանությունների նկատմամբ վերականգնելու, արդար ընտրություններ անցկացնելու և քաղաքական էլիտան նորացնելու համար, քանի որ անհնար է երկիր զարգացնել այն մարդկանց հիմքով, ովքեր պարտություն են կրել:
«Սակայն դա չի նշանակում, որ նոր կառավարությունում չեն կարող Փաշինյանի կողմնակիցներ լինել: Մի բան կարող եմ ասել. պետության ղեկավարությունը չպետք է անցնի անփորձ մարդկանց: Միթե՞ Փաշինյանի դեպքը չի վկայում այն մասին, որ դա վտանգավոր է», - եզրափակեց Զատուլինը:
Ռուսաստանի կազմի մեջ Հայաստանի մտնելու հնարավորությունը
Դա պետք է լինի Հայաստանի քաղաքացիների ներքին կամարտահայտման ակտ, հավելել է Զատուլինը՝ գնահատելով Ռուսաստանի կազմի մեջ Հայաստանի մտնելու հնարավորությունը:
«ԱՅՈ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ինչ-որ մեկի համար կարող է լավ գնահատվել, սակայն դա կարող է դառնալ «հաղթաթուղթ» հակառակորդի համար և նրանց համար, ովքեր հետագայում կասեն՝ «օգտվեցին մեր թուլությունից և մեզ զրկեցին անկախությունից»»,-ասել է նա:
Պատգամավորը պարզաբանել է, որ չի կարելի չնկատել Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների միջև վստահության և փոխըմբռնման թուլացումը:
«Եթե Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը (Արմեն Գրիգորյանը,-խմբ.) մարդ է, ով նախկինում ռուսական ռազմաբազան դուրս բերելու կոչեր էր անում, ապա ինչպե՞ս է նա ինչ-որ հարցեր քննարկելու Պատրուշևի հետ»,-հարց է ուղղել Զատուլինը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենաընդունելի տարբերակը փաթեթայինն է
Փաթեթային տարբերակը, կարծես, ամենաընդունելին է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից: Դա պետք է լիներ Արցախի շրջակայքում 7 շրջանների` Ադրբեջանին անցնելու և Արցախի կարգավիճակի որոշման տեսքով, ասաց Զատուլինը:
«Խաղաղության հասնելու համար ես այլ հնարավորություններ չեմ տեսնում: Ստեղծված իրավիճակում հայկական կողմի համար այդքան էլ նպատակահարմար չէր լինի բանակցել` հաշվի առնելով առկա ձախողումները:
Այս հարցին վերադառնալ հնարավոր կլինի միայն Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացումից հետո»,- ասել է պատգամավորը: Ինչ վերաբերում է ներկայիս ստատուս քվոյին, ապա, նրա խոսքով, որ բոլոր խախտումները պետք է կանխվեն: «Ինձ թվում է` հենց այդպիսի մանդատն է ունի ռուսական խաղաղապահ զորախումբը: Վերջին պատերազմի նախաձեռնողները, անկասկած, Թուրքիան և Ադրբեջանն են: Հիմնական օգտվողն իրավիճակից և խաղաղության խախտողը ոչ մի պատասխան չի ստացել, ինչը, ի թիվս այլ կետերի, Թուրքիայի շահերի առաջ տանողն է Կովկասում: Սա վտանգավոր մրցակցություն է Ռուսաստանի համար: Հետկոնֆլիկտային միջավայրի ֆոնին և հայկական կողմի պարտության արդյունքում փորձ է արվում ինչ-որ բան առաջ տանել, ինչ-որ բան քերել, նկատելի է ձգտումն օրինականացնել թուրքական զինուժի ներկայությունն Արցախում դիտորդական կենտրոնի տեսքով»,- նշել է Զատուլինը:
Ինչ վերաբերում է Ալիևի նկրտումներին Հայաստանի տարածքում, ապա դա, ինչպես շեշտեց պատգամավորը, ակնհայտ սադրանք է, իսկ մի ժողովրդի կողմից մյուսի հանդեպ ատելության հրահրումը, ինչպես դա արվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ակնհայտորեն խաղաղության չի տանում:
News.am-ի նյութերով
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-20 19:41
Армения и Иран вновь подчеркнули высокий уровень взаимодействия между двумя странами, а также договорились уважать приоритеты внешней политики друг друга. Об этом было заявлено на первой после ряда событий во внешнеполитической жизни Армении встрече замминистра иностранных дел Армении Ваана Костаняна с замглавы МИД Ирана Маджидом Тахтом-Раванчи в Тегеране.
-
2025-01-20 19:40
Кандидат в члены Высшего судебного совета Армении Александр Сирунян уклонился от ответа на вопросы оппозиции о его скандальных высказываниях в адрес вынужденных переселенцев из Карабаха
-
2025-01-20 19:38
В Национальной галерее Армении 21 января в 18:00 откроется выставка «Тишина» ереванской художницы Лусине Навасардян. Об этом Armenia Today сообщили в галерее.
-
2025-01-20 19:37
Сегодня в 12 часов дня по времени Вашингтона Дональд Трамп будет приведен к присяге в качестве 47-го президента Соединенных Штатов, при этом многие европейские политики будут внимательно слушать его инаугурационную речь, а некоторые из его политических союзников будут присутствовать на церемонии лично.