Последние новости

Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչների համար աջակցության ծրագիր կգործի

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվելու կորցված տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից։

«Հարգելի բնակիչներ, դուք չեք օգտվելու աջակցության ծրագրից, քանի որ վերոնշյալ տարածքները չեն անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սակայն այլ ծրագրով դուք ստանալու եք նույնչափ դրամական աջակցություն` 300 000 դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։

Աջակցման այս ծրագիրն վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնեն ծրագրից օգտվելու կարգի մասին:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ