Последние новости

Սայաթ Շիրինյանի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել

Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, գնդապետ Սայաթ Շիրինյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանն է հայտնում լուրը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։

«Դատարանը որոշեց բավարարել մեր բողոքը` գնդապետ Շիրինյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ` հիմնավոր կասկածի բացակայությամբ։ Նա հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դադարեցրեք իրավական խայտառակությունները»,–գրել է Վարդևանյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ